Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղարի մի հաղորդագրության մեջ Գյումրու տարածքային նախկին լիազոր-ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանի մասին օգտագործվում էր «Հրեշ Անդո» պիտակավորումը: Վերջինս օրերս հիշատակել էր նաեւ Գյումրու մեր թղթակիցը:
«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այս պիտակավորմանը՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Իհարկե, ես հրեշ չեմ: Բայց եթե Վարդանիկն այդպես է գնահատել իմ ղեկավարած տարիները՝ ես չեմ նեղանում, եւ կարծում եմ, որ Վարդանիկը կարող էր այդպես գնահատել, քանի որ այդ ժամանակ իր նմանները տեղ չէին կարող ունենալ Գյումրու կյանքում: Եվ նրանք զբաղված էին ավելի հանրօգուտ գործունեությամբ, քան այն է, ինչ հիմա են իրականացնում»: