Անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում, որն ունի շուրջ 8 մլն հետեւորդ, այսօր հայերեն շնորհավորել է ֆուտբոլասերների Ամանորը եւ Սուրբ Ծնունդը` գրելով Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ / Շնորհաւոր Նոր Տարի եւ Սուրբ Ծնունդ: / Merry Christmas from LFC!
«Լիվերպուլի» շնորհավորանքին արձագանքել են հարյուրավոր հայեր: Անգլիական թիմի հայերեն շնորհավորանքն առաջացրել է հայ ֆեյսբուքցիների զարմանքը: Վերջիններս հայատառ շնորհավորանքին արձագանքել են անգլերեն եւ զարմանք են հայտնել, թե արդյոք էջի ադմինիստրատորը հայ է, իսկ որոշ մեկնաբանողներ էլ, չհավատալով իրենց տեսածին, գրել են, թե հայերեն մեկնաբանությունները միայն Հայաստանում են կարդում: Լիլիթ Մուրադյանը կրկին լատինատառ այսպես է արձագանքել` «ov asac? Avstriayic karoxanum en shnorhavornanqnern el tesnel, commentnern el)))»:
Կարդացեք նաև