Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի բան է ծնված օրվանից լքված լինելը…. »

Դեկտեմբեր 25,2011 15:35

 

 

«Ամենագեղեցիկ բանն աշխարհում   մոր աչքերն են, թեկուզ միայն մայր ունենալու համար արժե աշխարհ գալ »

                                                         Ավետիք Իսահակյան

     Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի Հայկուշ Սարգսյանը գործնական պարապմունքներ է անցկացնում Խարբերդի մասնագիտացված մանկատանը:

«Մանկատանը խնամվում է թվով 265 սան: Խմբերի բաժանումը կատարվում է ըստ հիվանդությունների տեսակի և տարիքի: Չկա ավելի ցավոտ տեսարան, երբ մանկատուն այցելած յուրաքանչյուր օտարի մեջ բազմաթիվ տխուր աչուկներ հարազատ են փնտրում: Չկա ավելի սահմռկեցուցիչ բան, երբ երեխան տառապում է կարոտախտով, բայց չգիտի՝ ու՞մ նկատմամբ»,- ասում է Հայկուշը: Պատմում է` մանկատուն այցելելուց հետո բավական երկար ժամանակ չէր կարողանում կենտրոնանալ իր աշխատանքի վրա, անընհատ այդ երեխաները հայտնվում էին աչքի առջեւ: «Հաճախ ինքս ինձ հարց էի տալիս`  ովքե՞ր են այս երեխաների մայրերը, արդյոք նրանք խիղճ ունե՞ն: Եթե անգամ մանկատներում լավագույն պայմաններ են ստեղծված երեխաների առօրյան ու կենցաղը ճիշտ կազմակերպելու համար, սա դեռ չի նշանակում, որ նրանք այստեղ ուրախ ու երջանիկ են»,- մտահոգվում է նա:

Մանկատների կողքին գործում են նաև ծերանոցներ: Լքված երեխաների հետ մեկտեղ `ապրում են նաև լքված ծնողներ: Գոհար տատիկը արդեն 3 տարի է, ինչ ապրում է թոռնիկի հետ:

«2007թ հուլիսի 3-ին դուստրս տարավ ինձ ամուսնուս շիրմին այցի, այնտեղից գնացինք եկեղեցի, իսկ հետո հայտնվեցինք անծանոթ փողոցում: Սկզբում ոչինչ չէի հասկանում, սակայն հետո կարդալով ուղեցույցը` հասկացա` մոտենում էինք ծերանոցին դռներին: Ողջ աշխարհը մեկ ակնթարթում փուլ եկավ  գլխիս: Մի բան է ծնված օրվանից լքված լինելը, երբ ընտանիք չես ունեցել և սովոր չես ընտանեկան միջավայրին և ուրիշ բան է,  երբ քո ստեղծած օջախից քեզ անպետք իրի նման դուրս են շպրտում քո իսկ երեխաները: Ծերանոցում ապրեցի գրեթե մեկ տարի, բայց այդ մեկ տարին ինձ հավերժություն թվաց: Մեկ  տարուց հետո թոռնիկս ինձ վերցրեց այնտեղից և հիմա բնակվում եմ նրա հետ: Այժմ երջանիկ եմ, սակայն հոգիս ամբողջությամբ դատարկ է»,- պատմում է` Գոհար տատը :

Լիլիթ Սեդրակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031