Այսօր առավոտյան թենիսի Հայաստանի չեմպիոնուհի Անի Ամիրաղյանը Տյումենում շարունակվող «Սիբիրի գավաթ» միջազգային մրցաշարի որակավորման փուլի վերջին հանդիպումում 7:5, 0:6, 6:0 հաշվով պարտվեց Եկատերինա Սեմյոնովային: Ինչպես երեւում է գրանցված հաշվի տատանումներից, ինչ-որ բան այնտեղ, հավանաբար, այնպես չի եղել: Ցավոք, Տյումենի հետ կապը կտրված է եւ հնարավոր չէ ավելի մանրամասն տեղեկություն ստանալ: Հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալուն պես մենք կիրազեկենք: Սակայն Անին, այնուամենայնիվ, հիմնական փուլում պայքարը շարունակելու աղոտ շանս ունի: Եթե նախապես հայտավորված թենիսիստուհիներից մեկը մրցավայր ժամանած չլինի, ապա LOCKY LOOSER վիճակահանությամբ հայ մարզուհին կարող է պայքարը շարունակելու հնարավորություն ստանալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ