«Trend.az» կայքը տեղեկացնում է, որ Ադրբեջանում որոշել են 2011 թվականի տասը լավագույն մարզիկներին: Ցուցակում ընդգրկվել են թիավարորդներ, բռնցքամարտիկներ, հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբիշներ, թհեկվանդոիստ, այլ մարզաձեւրի ներկայացուցիչներ, սակայն հետաքրքիր է, որ անհատական ճանաչման չի արժանացել եւ ոչ մի շախմատիստ, չնայած այդ երկրի շախմատի տղամարդկանց հավաքականը ճանաչվել է տարվա լավագույն թիմ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ