Վերջին շրջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թմրամոլ անդամների բացահայտումը, ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի կարծիքով, թմրամոլների դեմ պայքարի ուժեղացման արդյունք է: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում պատգամավորը կարծիք հայտնեց, որ վերջին շրջանում հանցագործների, այդ թվում նաեւ թմրամոլների թվի աճին նպաստում են հենց Ոստիկանության ակտիվ հետախուզումները.«Այդ թվում նաեւ բանակում թմրամոլների թիվն է մեծացել»:
Պարոն Պետրոսյանի խոսքերով, թմրամոլներ կան ոչ միայն ԲՀԿ-ում, այլեւ Հանրապետական կուսակցությունում.«Որովհետեւ թմրամոլությունը ոչ ազգ է հարցնում, ոչ էլ՝ կուսակցություն, բոլորին յուրահատուկ է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ