Մեկօրյա հանգստից հետո շախմատի Հայաստանի կանանց հավաքականն այսօր Մարդինում շարունակվող աշխարհի թիմային առաջնության վեցերորդ տուրում 4:0 հաշվով առավելության հասավ Հարավ Աֆրիկյան Հանրապետության ընտրանու նկատմամբ: Մեր աղջիկներից չոր հաշվով հաղթանակն ապահովեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան եւ Լիլիթ Գալոյանը: Վաղը մեր շախմատիստուհիները յոթերորդ տուրում ուժերը չափելու են Ուկրաինայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ