Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աշխարհի ամենահետաքրքիր և յուրօրինակ տոնածառերից մի քանիսը`ըստ wowfacts.net կայքի:
Տոնածառ՝ պատրաստված 40.000 պլաստիկ շշերից
Գտնվում է Լիտվայի Կաունաս քաղաքի հրապարակում՝ վաճառքի կենտրոնի դիմաց:
Աշխարհի ամենաթանկարժեք տոնածառը
Այն գտնվում է Աբու Դաբի քաղաքի Emirates Palace Hotel հյուրանոցում: Տոնածառի արժեքը տասնմեկ միլիոն դոլար է: Պատճառը այն է, որ տոնածառը զարդարված է թանկարժեք խաղալիքներով` ստեղծված համաշխարհային, հայտնի արտադրողների կողմից:
Տոնածառ ` պատրաստված սայլակներից
Տեղադրված է ԱՄՆ-ի Սան Մարինո քաղաքի վաճառքի կենտրոններից մեկում:
Գարեջրի շշերից պատրաստված տոնածառ
Գտնվում է Շանհայում: Heineken ընկերությունը տոնածառը ստանալու համար օգտագործել է հազար շիշ գարեջուր:
Պատրաստեց` Լիլիթ Սարգսյանը