Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ- ականների շարքերում հրեշներ փնտրել պետք չէ՞

Դեկտեմբեր 24,2011 19:01

Այն պահից սկսած, երբ ՀԱԿ-ը  հայտարարեց ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, գյումրեցիները, հատկապես բարձրաստիճան պաշտոնյաները,  նորից սկսեցին հիշել Շիրակի մարզը «ալան-թալանի» ենթարկած ՀՀՇ-ականներին: Այսօր aravot.am-ը ՀՀՇ Գյումրու կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանին հարցրեց, թե ընտրությունների նախաշեմին ի՞նչ պիտի անի ՀՀՇ-ն գյումրեցիների կարծիքը փոխելու համար և դժվար չէ՞ այդ համբավով ձայներ հավաքել այս մարզից:

«Եթե  նման կարծիք արտահայտողները տղամարդ են ու օբյեկտիվ են, գոնե ինձ  ճանաչում են. 13 տարի Գյումրիում եմ բնակվում, թող ասեն` ի՞նչ եմ թալանել: Թող մատնացույց անեն, տան մեկի անունը», -ասաց մեր զրուցակիցը: Մենք Մուրադ Գրիգորյանին ստիպված եղանք հիշեցնել, որ գյումրեցիները, որպես թալանչու կարկառուն օրինակ, առանձնացնում են ՀԱԿ-անդամ Անդրանիկ Քոչարյանին, որը դեռ ՀՀՇ իշխանության տարիներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք է պիտակավորվել այս քաղաքի բնակչության կողմից` ստանալով  «հրեշ Անդո» մականունը: Նա եղել է Շիրակի մարզի լիազոր ներկայացուցիչը:

Նույնիսկ  հանրահավաքներից մեկի ժամանակ  Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, պարզաբանելով նրա վատ գործերը, հայտնեց`  «լափել է» Գյումրիին հատկացված օգնության նավթը: «Մտեք ցանկացած պետական հաստատություն, դուռը բացեք և կտեսնեք իրական հրեշներին: Մեր երկրում իրական հրեշները նրանք են, որոնք տնօրինում են հանրապետության հարստության կեսից ավելիին, առաջինը այն ընտանիքն է, որը  պետական բյուջեից շատ անձնական սեփականություն ունի կուտակած, շրջեք մեր քաղաքի բանուկ փողոցներով ու նայեք. քաղաքը դարձել է 3-4 հոգու  սեփականությունը, բոլորս գիտենք կառուցվող դղյակներն ու շինությունները ում են պատկանում: Իրական հրեշներին նրանց մեջ ման եկեք»-ընդդիմադիր  ընկերոջ վատ համբավը այսպես փորձեց փրկել գյումրեցի ՀՀՇ-ականը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031