Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառակեր դասախոսներից մինչև երթուղային տաքսիներ. «Միասինի» տարվա ամփոփումը

Դեկտեմբեր 24,2011 18:40

Այս տարի լրանում է «Միասին» երիտասարդական շարժման 4 ամյակը: Շարժման ղեկավար Հակոբ Հակոբյանն ասում է, որ «Միասին»-ի հիմնական գործունեությունը երիտասարդական դաշտի ակտիվացումն է, իրականացվող բարեփոխումներին աջակցելը և  խնդիրների բարձրաձայնելը: Նա հիշեց առաջին միջոցառումը, որը բարձրացրեց մեծ աղմուկ. «Կաշառակեր դասախոսների ակցիան էր, որի նախապատրաստական աշխատանքները տեւեց ավելի քան 6 ամիս»:

«Միասին»-ում  անդամությունը կոնկրետ թվերով չէ. «Այլ վերջին միջոցառումներին մասնակցած միասնականների թվով է . իսկ վերջին միջոցառումներին մասնակցել են ավելի քան 2000-ից ավելի երիտասարդներ», – ասում է շաժման ղեկավարը:

«Միասին» երիտասարդական շարժումը  4 տարվա ընթացքում կազմակերպել է ավելի քան 150 միջոցառում: Խնդիրները բարձրաձայնելու  արդյունքներից մեկն էլ ստերիոտիպեր կոտրելն է:  Շարժման ղեկավարն է ասում. սկսած այն միջոցառումներից, որ կազմակերպել ենք փնթի մարդկանց դեմ, երթուղային տաքսիների վերաբերյալ, լեզվի անաղարտության, աղանդների դեմ պայքարի:  Հակոբ Հակոբյանը ներկայացնում է` բացի նրանից, որ պրոպագանդում են, նաև լուծում են տալիս խնդրին . «Աղբ թափելու դեմ ուղղված ակցիային վարչապետի կողմից ստեղծվեց միջգերատեսչական խումբ, որը գլխավորում էր բնապահպանության նախարարը: Մշակվեց «Մաքուր հայրենիք ծրագիր», որի շրջանակներում բացի քարոզչական աշխատանքներից, իրականացվեցին մի շարք գործնական աշխատանքներ. մաքրեցինք Հաղթանակ, Կիեւյան և Դավիթաշեն կամուրջների միջեւ ընկած տարածքը»:

Շարժման ղեկավարը ամփոփեց 2011 թվականը. «Տարին սկսեցինք մասսայական ակցիաներով: Ինձ համար խորհրդանշական էր ապրիլի 7-ին նվիրված,  մայրությունը խորդրդանշող ֆլեշ մոբը»: Իսկ ամենամեծ միջոցառումը «ՄԻԱՍԻՆ  համահայկական երիտասարդական կրթական ֆորում»-ն էր , որը տեւեց 1 ամիս. «Ճամբարում կենտրոնացանք ընտրական գործընթացների վրա»: Տարվա վերջին միջոցառումը եղավ  Ֆրանսիայի կողմից քրեականացվող օրենքն ընդունելու հետ կապված. «Դեսպանատան առջև շնորհակալական ցույց արվեց 200 մասնակիցներով: Իսկ տարվա վերջում էլ կկազմակերպվի դիմակահանդես»,-ասում է Հակոբ Հակոբյանը:

«Միասին» երիտասարդական շարժման 2011թ.  գործունեությունը շարժման ղեկավարը  10  բալանի համակարգում գնահատեց 7: Իսկ 2012-ին ունեն մի շարք խնդիրներ, որոնք պետք է բարձրաձայնեն: Շարժման ղեկավարը խոստացավ, որ հագեցած տարի է լինելու: Իսկ երիտասարդներին Ամանորին մաղթեց նպատակների իրականացում ու հավատ իրենց ուժերի նկատմամբ:

Մելանյա Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031