Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իսկ ՀՀՇ-ն ստացե՞լ է քաղաքապետ Վարդանիկի «դաբրոն»

Դեկտեմբեր 24,2011 17:48

Այսօր Aravot.am-ը ՀՀՇ Գյումրու կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ՀԱԿ-ը պատրաստվու՞մ է  արդյոք ԱԺ պատգամավորության թեկնածուներ առաջադրել նաև Գյումրիից, և եթե կա նման մտադրություն,  չե՞ն ուշանում այս քաղաքում արդեն իսկ մեկնարկած խելահեղ քարոզարշավից: Նշենք, որ Գյումրիից ընդդիմադիր ոչ մի պատգամավոր չկա ԱԺ-ում, և շատ հաճախ գյումրեցիները նեղվում են այդ փաստից` դժգոհելով, որ  քաղաքի «մատից փուշ հանող» ու  հիմնախնդիրները բարձրացնող չկա:

«Ճիշտ եք նկատել, որ նախընտրական պայքարը Գյումրիում արդեն սկսվել է. հավակնորդները բացիկ-փուչիկներով ու չակերտավոր ասած բարեգործական տոպրակներով  խեղդում են ժողովրդին: Բայց մենք`ՀԱԿ-ը, որպես ինստիտուցիոնալ ընդդիմություն, մեր պայքարը վաղուց էինք սկսել, շարունակական է,  չի ընդհատվել և չի էլ ընդհատվելու»,-ասաց Մուրադ Գրիգորյանը` նշելով, որ ՀԱԿ-ը շարժվելու է օրենքով և իր մոտեցումներն ու մասնակցության ձևը  կհրապարակի, երբ գա համապատասխան ժամանակը: Իսկ ընդդիմադիրները կկարողանա՞ն պայքարի մեջ մտնել մանկատներում, գիշերօթիկ դպրոցներում ու շենքերի բակերում տոպրակ, հագուստ ու վառելափայտ բաժանող թեկնածուների հետ, ի դեպ գյումրեցիներն էլ, լինելով  սոցիալապես խիստ անապահով, հաճույքով են օգտվում նրանց ծառայություններից: Ըստ Մուրադ Գրիգորյանի, իրենք հույսը դրել են մարդկային ռեսուրսների վրա, իսկ իրենց կառույցը լի է ինտելեկտուալ անհատներով. «Մեր հարուստ քարոզչական  պաշարն օգտագործելով` ընտրողներին հասկացնելու ենք, թե բարեգործությունները,  նպաստ բաժանելը, բացիկա-փուչիկախեղդ  շոուները ինչի են ուղղված: 4-5 տարին մեկ նման շոուներով ու մի տոպրակ մանդարիներով չքավորին ընչազուրկ են դարձնում ու երկիրն են դատարկում: Գիտե՞ք Գյումրիում մարդահամարի չհրապարակված տվյալներով քանի մարդ է մնացել, 69 հազար 600 մարդ: Մենք հասկացնելու ենք ժողովրդին, որ փրկությունը ոչ թե այս կամ այն չինովնիկի անվան տակ շենքերի մուտքերը ջարդելն ու տոպրակ բաժանելն է, այլ այս օլիգարխիկ, քրեական համակարգից ազատվելն է, այլապես հույս չտիպի ունենանք լավ ապրելու, տուն կառուցելու  ու անգամ ցամաք հաց  վաստակելու»:

Ի նկատի ունենալով, որ Գյումրու քաղաքապետը չի սիրում ՀՀՇ-ականներին, նրանց թալանչի է անվանում, Մուրադ Գրիգորյանին հարցրինք, թե ՀԱԿ-ը ԱԺ պատգամավորների թեկնածուներ առաջադրելիս ունի՞ արդյոք քաղաքապետ Վարդան Ղուկասյանի «դաբրոն»: Նշենք, որ օրերս Գյումրու բյուջեն հաստատելիս, քաղաքապետն ակնհայտորեն ցույց տվեց, որ այստեղ ևս անհրաժեշտ է իր «դաբրոն»: Նա դժգոհեց գյումրեցի որոշ պատգամավորներից` սպառնալով, որ եթե այսպես շարունակեն  ու քաղաքի համար գործ չանեն. «ուրեմն մենք իրենց կփոխենք, մատներիցս փուշ հանող կբերենք»:

«Ես չգիտեի, որ պատգամավոր ընտրվելու համար քաղաքապետի դաբրոն է պետք, դա աբսուրդի ոլորտից է, ո՞նց եք պատկերացնում, քաղաքապետ Ղուկասյանի դաբրոյով Մուրադ Գրիգորյանը կամ իմ ընկերներից  որևէ մեկը որևէ բանի հավակնի՞:  Իսկ ինչ մնում է  ՀՀՇ-ականներին թալանչի անվանելուն, կասեմ, որ քաղաքապետը չի հասկանում ինչ է ասում, բա հո չի՞ խոսելու Aleqsandrapol Golden Palace-ից»,-ասաց մեր զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031