Այսօր ԱԺ բակում կազմակերպված Ամանորի միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում Ամանորի իր ցանկությունների մասին պատմեց պարոն Նիկոյանը. «Քաղաքակիրթ մրցակցությունից բացի արդար ընտրություններ, որ դրանց արդյունքները բավարարեն մեր հասարակությանը»: ԱԺ նախագահի խոսքերով, ինքը Ձմեռ պապիկից իր աղջիկների համար էլ է նվերներ խնդրել. «Ես գիտեի, թե Ձմեռ պապիկին չեմ հավատում, բայց այսօր, երբ նրան նորից տեսա, ուզեցի էլի հավատամ ու հույսեր հետը կապեմ: Ուզում եմ, որ իմ ու բոլորի երեխաներն ունենան խաղաղ երկինք, խաղաղություն, բարեկեցություն»: Աժ նախագահը հավատում է հրաշքներին: Նրա կարծիքով, կյանքն առանց հրաշքների չի լինում. «Երբ սկսեցիր չհավատալ, ուրեմն մի բան հետդ այն չէ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ