«Ուզում եք ծիծաղե՞լ, նայեք իմ մարզման տեսագրությունը», – «Twitter»-ի իր էջում գրել է հանրահայտ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը: Ամերիկուհին, չգիտես ինչու, որոշել էր կրկնել Ռոժե Ֆեդերերի ցուցանիշը, երբ շվեյցարացին անցած տարի հեռուստաստուդիաներից մեկում աչքի էր ընկել սկզբնահարվածի դիպուկությամբ` հեռու տարածությունից երկու անգամ «խոցելով» օպերատորի օգնականի գլխին դրած մետաղյա տարան: Դե, Սերենան էլ չէր ցանկացել ետ մնալ նրանից: Իսկ թե դրանից ի՞նչ կարող էր ստացվել, դիտեք տեսաերիզը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ