Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ դեկտեմբերի 23-ին՝ կեսօրին, ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության աշխատակիցները Երևանի Վարդանանց և Տպագրիչների փողոցների խաչմերուկում օպերատիվ տվյալներն իրացնելիս խուզարկության են ենթարկել ԲՄՎ x 5 մակնիշի 26 ԼՏ 448 համարանիշի ավտոմեքենան, որի մեջ հայտնաբերվել է արտասահմանյան մակնիշի հրազեն, դանակներ և ատրճանակի փամփուշտներ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ԲՄՎ-ն վարել է 42-ամյա Արտակ Դավթյանը, ով հանցագործ աշխարհում հայտնի է «Կտո» մականվամբ: Նա նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված: Այդ պահին նա եղել է իր ընկերների հետ, որոնց նույնպես բերման են ենթարկել ԿՀԴՊ գլխավոր վարչություն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: