Լրահոս
Օրվա լրահոսը

«Զգացինք մեզ արժեւորված»

Դեկտեմբեր 24,2011 14:53

Երեկ` դեկտեմբերի 23-ին, երեկոյան Զանգակատուն հասարակական բարեգործական կենտրոնի երեխաները ներկայացան 2011թ-ի ամփոփիչ միջոցառմամբ: Երգեցին ամանորյա երգեր, պարեցին հայկական ազգային պարեր, փոխանցելով իրենց աշխուժությունն ու ուրախ տրամադրությունը բոլոր ներկաներին: Իսկ երեկոն ավարտվեց տոնական հյուրասիրությամբ: Կենտրոնի սաներից 16 տարեկան Խաչիկ  Միքայելյանը գոհ է իրենց միջոցառումից. «Կենտրոնն օգնեց մեզ բացահայտել մեր մեջ թաքնված շնորհները և դրանք ներկայացնել բարձր կատարողականությամբ: Ստացանք դրական լիցքեր, զգացինք մեզ արժեւորված, շոյվեցիքն, երբ ուսուցիչները երգեցին և ասմունքեցին մեզ համար»:

Զանգակատունը գործում է 2001թ-ից Հայաստանի երեք քաղաքներում` Երևանում, Մեծամորում և Վանաձորում: Կազմակերպությունն օգնում է ժամանակավոր խնդիրներ ունեցող ընտանիքներին հաղթահարել դրանք: «Զանգակատան» միջոցով ընտանիքները ստանում են սոցիալական, հոգեբանական, կրթական և հոգեւոր ծառայություններ, իրավաբանական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում` ուղղորդվում են այլ կառույցներ:

Զանգակատան Երևանի սոցիալական ծառայությունների համակարգող Նաիրա Քերոբյանը 2011թ-ի արդյունքներ մասին խոսեց մեզ հետ « Այս տարի մեր  ծրագրով ամեն եռամսյակում սպասարկեցինք  75 ընտանիք` նրանց  120 երեխաներով: Տարվա ընթացքում կարողացանք լուծել շատ ընտանիքների հիմնախնդիրներ` ինչպես  հոգեբանական, այնպես էլ սոցիալական ոլորտում: Տարվա ընթացքում շահառուներին տրամադրվել է  նաև հումանիտար օգնություն`հիգիենիկ պարագաներ, սնունդ և հագուստ: Մենք օգնում ենք ուժեղանալ հայ ընտանիքներին, ինչպես ասում է Մուրացանը. «Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ»»:

Լիլիթ Շարբաթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031