Լրահոս
Օրվա լրահոսը

Համապատասխանեցվում են հոդվածները

Դեկտեմբեր 24,2011 13:14

Իսկ պատժաչափը մնում է նույնը

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը դիմել էր դատարան՝ ՀՀ քրեական օրենսգրքի մայիսի 23-ի փոփոխություններից հետո հոդվածների համապատասխանեցման եւ իրենց պատժաչափի վերանայման հայցով: Մհերը 16 տարի ազատազրկված է:

Ինչպես ցմահ ազատազրկվածների հետ կապված տեղեկացրել ենք, վերոհիշյալ փոփոխություններով սահմանվել է նոր առավելագույն պատժաչափ՝ նախկին 15-ի փոխարեն 20 տարի, ապա՝ ցմահ ազատազրկում: Սակայն դատավարությունները կայանում են, իսկ պատժաչափերը մնում են անփոփոխ:

Ըստ Էրեբունի-Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանի նոյեմբերի 14-ի դատավճռի, մասնակի բավարարվել էր Ենոքյանի հայցը՝ համապատասխանեցվել էին հոդվածները, իսկ պատժաչափի փոփոխություն չէր եղել:

Առանց Մհեր Ենոքյանի մասնակցության՝ վերաքննիչ քրեական դատարանում լսվեց նրա բողոքը: Այն ներկայացրեց Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Վահագն Մանուկյանը: Բողոքը մերժվեց:

Փաստաբան Վ. Մանուկյանը մտադիր է դատավճիռը բողոքարկել Վճռաբեկ դատարանում: «Առավոտի» տեղեկություններով, ցմահ ազատազրկման դատապարտված Տիգրան Ավետիսյանը մտադիր է եւս դիմել դատարան՝ իր դատավճռի հետ կապված: Նա Գերագույն դատարանի քրեական գործերով կոլեգիայի կողմից 11.12.1997թ.-ին դատապարտվել է մահապատժի, ապա՝ 08.08.2006թ.-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ցմահ ազատազրկման: Ի դեպ, ՀՀ քրօրի 301 հոդվածը, որով դատապարտվել է Ավետիսյանը, քաղաքական է՝ իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար:

Ռ. Մ.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031