Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանին նորի՞ց Իրան կհրավիրեն

Դեկտեմբեր 24,2011 12:57

«ՀՀ-ում կայանալիք առաջիկա ընտրություններում չի բացառվում, որ Իրանն այս անգամ ինչ-որ դիրքորոշում հայտնի, չնայած միշտ լռել է»,- «Առավոտի» հարցին՝ Ֆրանսիայի ընդունած որոշումը, ԻԻՀ նախագահի անակնկալ այցը՝ ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, ի՞նչ ազդեցություն կարող են թողնել Հայաստանի ներքաղաքական կյանքում, պատասխանեց ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը: «Իրենց ունեցած ներքաղաքական լոբբինգի հնարավորություննե՞րը կօգտագործեն, արտաքին քաղաքական խնդիրնե՞րը կօգտագործեն, եւս մեկ անգամ Ռոբերտ Քոչարյանին իրենց մո՞տ կկանչեն, թե՞ այլ ուժերի հետ մերձեցման փորձեր կանեն՝ դժվարանում եմ ասել, բայց ինչ-որ բան կփորձեն ցույց տալ»,- հավելեց Ա. Կարապետյանը:

Կարդացեք

 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել