Ինչպես այսօր տեղեկացրել էինք, փաստաբան Արթուր Գրիգորյանը դատի է տվել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, որը «Հրապարակին» տված հարցազրույցում պատմել էր, թե ինչպես է դարձել Արթուր Գրիգորյանի խաբեության զոհը: Փաստաբանը դատարանից պահանջել է կիրառել հայցի ապահովման միջոց` 3 մլն դրամի արգելանք դնել Բագրատյանի գույքի ու դրամական միջոցների վրա և արգելել վերջինիս այս թեմայով խոսել` մինչև դատարանի վճիռն ուժի մեջ չմտնի: Այսինքն` առնվազն 6 ամիս: Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն դատարանի դատավոր Ռ. Բունիաթյանը սիրահոժար բավարարել է նրա պահանջը` 3 մլն-ի արգելանք է դրել Բագրատյանի գույքի վրա և արգելել «հրապարակայնորեն` մամուլի, հեռուստատեսության, ռադիոյի, ինտերնետ կայքերի և այլ հանրամատչելի եղանակներով որևէ տեղեկատվություն տարածել Արթուր Գրիգորյանի մասին:
Aravot.am-ը Հրանտ Բագրատյանից փորձեց իմանալ, թե արդյոք վերջինս ենթարկվելու՞ է դատարանի որոշմանը: «Իհարկե չեմ ուզում խոսել եւ որեւէ բան տպագրել»,- կարճ պատասխանեց Բագրատյանը՝ խուսափելով որեւէ մեկնաբանություն անել: