Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության տրամադրած ձեթն ու փաստաթուղթը ժամկետի մե՞ջ են

Դեկտեմբեր 24,2011 11:32

Կառավարությունը շտապել է սրբագրել դեկտեմբերի 15-ի իր հայտնի որոշումը` Ամանորի կապակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքներին 3-ական շիշ բուսական յուղ տրամադրելու մասին: Կառավարության որոշման նախագծում մինչեւ երեկ գրված էր, թե ՌԴ 2009թ. Հայաստանին որպես մարդասիրական օգնություն ձեթ էր տրամադրել: Եվ այդ ձեթն էլ իրենք վաճառքի դնելուց ու չվաճառվելուց հետո որոշել են բաժանել աղքատներին: Բայց որպեսզի ծածկեն երեք տարի առաջ տրամադրված ձեթի ժամկետանց լինելու հանգամանքը, կառավարության որոշման մեջ փոփոխություններ կկատարեն` այնտեղ գրելով, որ բուսական յուղը տրամադրվել է 2010-ին: Եթե մինչ այդ պնդում էին` ոչ թե ձեթն է ժամկետանց, այլ փաստաթուղթը, հիմա ստացվում է` երկուսն էլ ժամկետի մեջ են: Միայն ափսոս, որ դժվար թե որեւէ մեկը հավատա դրան:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031