«Եվրո 2012»-ը լուսաբանել պատրաստվող լրագրողները հաշվել են, թե ազգային հավաքականների համար ի՞նչ կարժենա Լեհաստանում անցկացնելիք մեկ օրը: Հիշեցնենք, որ «Aravot.am»-ի դեկտեմբերի 15-ի կայքէջում տեղեկացրել էինք, որ եզրափակիչ մրցաշարի մասնակից ազգային հավաքականների ճնշող մեծամասնությունը հրաժարվել է բնակվել Ուկրաինայում, անգամ՝ այդ երկրի քաղաքներում նշանակված խաղերին օդանավով մեկնելու գնով:
Եվ այսպես, ամենաշռայլը Օպելենցիա քաղաքը նախընտրած Պորտուգալիայի ազգային հավաքականն է, որը պատրաստ է այստեղ անցկացնելիք մեկ օրվա համար վճարել 33174 եվրո: Իսկ ամբողջական ցուցակն այսպիսի տեսք ունի:
Պորտուգալիա (Օպելենցիա) 33174
Ռուսաստան (Վարշավա) 30400
Լեհաստան (Վարշավա) 24000
Իռլանդիա (Սոպոտ) 23000
Գերմանիա (Գդանսկ) 22500
Չեխիա (Վրոցլավ) 22200
Անգլիա (Կրակով) 19000
Հոլանդիա (Կրակով) 16200
Իտալիա (Վելիչկա) 10500
Խորվաթիա (Վարկա) 8300
Դանիա (Կոլոբժեգ) 7700
Իսպանիա (Գնեվինո) 4700
Ուկրաինան, Հունաստանը, Շվեդիան եւ Ֆինլանդիան, այնուամենայնիվ, հնարավոր է, բնակվեն Ուկրաինայում, թեեւ պաշտոնապես դեռ ոչինչ հայտնի չէ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ