ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
/Հատվածներ վեպից/
Պատերազմը՝ միշտ պատերազմ է: Նրա համար դժվար է լինել ուրիշ եւ բացահայտում է մարդկանց միայն թերի կողմերը:
Լոգաու
Ամեն մարդու մահը նվազեցնում է ինձ, որովհետեվ ես մարդկության մի մասն եմ, ուստի, երբեք մի հարցրու, թե ո՞ւմ մահն է գուժում զանգը, նա քո մահն է գուժում:
Ջոն Դոն
Եվ թուրքի պառավը մեկեն այլայլվեց ու ասաց` բայց մեր Ալլահը չներեց ինձ, Մեր Ալլահը չկարողացավ ներել ինձ իմ հավատափոխության համար ու պատժեց ինձ ու «երկրիս վրա ման եկող իր հրեշտակապետ¬ներին» ուղարկեց մոտս ու սրանք ծիծս տակից կտրեցին, սրանք ինձ պատժեցին ու ծիծս տակից կտրեցին: Ու թուրքի պառավը ջղաձիգ սկսեց ցնցվել ու ծխախոտից դեղնած մատներով, կնճռապատ ու պառավական ձեռքը տարավ ու դոշի շորը ճղեց, ու դոշի շորը ճղեց-բացեց, եւ այլայլված-վերացած դողում էր, ու տղաները սարսռած-փշաքաղված նրա բացված դոշերին էին նայում, փշաքաղված-սարսռած դոշերն էին տնտղում: Եվ պառավի մի ծիծը չորացած-տափակած փորին էր կախված, իսկ մեկելը` չկար: Պառավի մի ծիծը չկար` տակից քոքահան կտրված էր, քոքահան կտրված էր ու նոր էր կտրված-պլոկված, եւ կարմրած-սմքած, շերտ-շերտ իրար փաթաթված-իրար վրա նստած գունդուկծիկ մորթիների կարմրած-դեռեւս լավ չսպիացած-սարսռելի իրար գլխի հավաքված մի բան էր: Ու պառավը դեմը փշաքաղված-կանգնած տղաների մեջ իրեն հասկացող ու իրեն ցավակ¬ցող համակիրների տեսավ, եւ մեկեն խաղաղվելով ու ձայնին հանդար¬տու¬թյուն տալով շարունակեց պատմությունը եւ ասաց, կտրած, դեռեւս չսպիացած ծիծը ցույց տվեց ու ասաց` Ալլա-Յաղուփը իր գլխակեր-արյունռուշտներին հետեւը գցած եկավ ու գլխավերեւս ոտքերը չռած կանգնեց ու ասաց ու իր նման մի 10-12 հոգի հետեւը գցած, ձեռքերը հետեւին-ոտքերը չռած եկավ ու ասաց` լսել եմ ` հայի լակոտ է, հայի արյուն ունի ու նաեւ ասաց` մեր հացով մեծացել ու մեր մեջ մեծացել ու հիմա չի ուզու՞մ մեր համար հայի դեմ գնալ: Ու նաեւ ասաց` մեր հացը կերել ու մեր հացով-մեր ծոցում մեծացել-մարդ դարձել եւ հիմա իրեն խուլ ու համրի տեղ դրել ու չի ուզու՞մ իրենց հայերի դեմ մեր համար կռվել: Եւ ես առաջ ընկա ու ձեռքս վերեւ տարա ու վերեւ ցույց տվի ու հետո բերի-գլխիս դրի ու սպիտակ մազերս ցույց տվի ու ասացի, ասացի` Յաղուփ, Ալլահը վկա, սպիտակ մազերովս եմ երդում, դրան հանգիստ թող, անմեղ-անմեղսունակ անասուն է, անմեղ-անմեղսունակ անասուն է` դրանից ի՞նչ կռվող: Ասացի` դրանից ի՞նչ կռվող: Կռվողը, ասլան-կռվողը՝ դու ես, կողքիդ կանգնած ասլան-կտրիճներն են, բայց սրանից` ի՞նչ կռվող: Ասացի` սրանից ի՞նչ կռվող, տարիքին մի նայի, ամբողջ օրը հետեւից ընկած քյորփա երեխու նման խնամում եմ, խնամում եմ ամբողջ օրը: Ու նաեւ ասացի` ինքը չգիտի էլ, որ ինքը հայ է, ու նաեւ ասացի` գյուղում սուտ-սուտ բաներ են խոսում` դու սրանց մի հավատա` նոր գյուղ է, նոր ենք տեղափոխվել` նրանք մեզ որտեղի՞ց են ճանաչում, ու նրանք մեզ որտեղի՞ց պիտի ճանաչեն, մի երկու օր մեր գյուղում ապրիր ու դու կտեսնես, դու կհամոզվես, որ նա անմեղ խուլուհամր անասուն է, բանից անտեղյակ անմեղսունակ անասուն է, նրանից ի՞նչ կռվող: Ու դրան կանչեց ու կայծկլտացող պապիրոզը բերանից հանեց ու իր հետ եկած իր գլխակերների հետ դրա ձեռքերը բռնած-զոռով պահած տանջում էր ու բերանից հանած կայծկլտացող պապիրոզը զոռով պահում էր ճակատին ու քյեմուր կապած ճակատից դաբաղահոտն ու ծուխն ու մուրը երկինքը կապել էր, երկինքը կապել էր: Ու սա չդիմացավ, եւ պառավը շրջվեց ու Գենիկին էր նայում ու ասաց` նա չխոսկան էր, բայց արջի ուժ ուներ, էրմանի՛, նա ուզենար` քեզ, քո ինքնաձիգով կուլ կտար, բայց նա քեզ իրեն արյունակից ու հավատակից է տեսել, ու նա քեզ հավատացել է, էրմանի՛, նա քեզ իր կյանքով է հավատացել, ու պառավը տղաներին շրջվելով շարունակեց ու ասաց` ու սա ճակատին զոռով դեմ տված կայծկլտացող պապիրոզին չդիմացավ, ու էդ անմեղ-անմեղսունակ անասունը գազան դարձավ, գազան դարձավ ու գազան դառած խուլ-մռնչոցներով խեղդում էր Ալլա-Յաղուփին, մատները վզին երկաթե օղակ կապած, Ալլա-Յաղուփի աչքերը հանում էր բներանից, հանում էր: Եւ դրա կողքի մնացած գլխակերները մեջ ընկան ու մեջ մտան անակնկալից` քնից զարթնածի պես, ու միակամ ուժերով գետին գլորած-արյունլվիկ դարձրած սպանում էին ու քացով` գլխին, քացով` գլխին` սպանում էին: Ու ես իմ վայնասունով` վախից պապանձված գյուղը գլխիս հավաքեցի, ու վայնասունով ու ծնկներիս խփելով, գետինը ճանկռտելով արանքներն ընկած-հարվածներ ու աքացիներ ստանալով ներողամտություն էի հայցում ու խնդրում Ալլա-Յաղուփից ու նրա արնախում-գլխակերներից, ներողամտություն էի հայցում ու խնդրում նրանից: Եւ ոտքերն ընկած աղաչում-պաղատում էի, ու ասաց` վեր կաց, ասաց` վեր կաց, մորս տարիքին ես, սպիտակ մազեր ունես` վեր կաց: Ու լացելով-աղաչելով-ուրախացած վեր կացա ու ձեռքերն էի համբուրում, շորերն էի համբուրում ու ասացի` շնորհակալ եմ, Յաղուփ, դու մեզ կյանք պարգեւեցիր, դու ինձ ու էս անմեղ գառանը կյանք պարգեւեցիր` շնորհակալ եմ: Շնորհակալ եմ, Ալլահը կյանքդ-ումբրդ երկար պահի ու երկարացնի: Բայց սա քաշած էր, ու ինչպես բոլոր արյունախում-վախկոտները` քաշած էր, ու կյանքը ս¨-սպիտակ ել¨էջներով մթագնել էր նրա ս¨-սպիտակ ուղեղի առկայծումները ու` կարմրատակեց ու չորացավ ու սառած հետ-հետ գնաց եւ ասաց, ասաց` ես նրանց տարածքում գտնվող մեր գերեզմանոց-գյոռոտում քարտաշ եմ եղել, ու նրանց համար նրանց բերած մարմար-քարերին շա՜տ խաչեր եմ տաշել, ու նրանց ժպտացել եմ, ժպտալով քաղցր-մեղցր բաներ եմ ասել ու բաներ եմ փոխանակել հետները, քաղցր-մեղցր բաներ եմ փոխանակել հետները, բայց ամեն–մի խաչը տաշելուց, ես ինքս-ինձ եմ կերել ու ալերգիայից` ձեռքերս-մարմինս դուրս է տվել եւ Յաղուփ-անվանս դուրստվածների համար էլ իրենք Ալլա-ն են ավելացրել. ինձ ձեռ են առել ու Ալլա-ն են ավելացրել, ¨ ես իրենց համար հիմա՝ Ալլա-Յաղուփ եմ դարձել, Ալլա-Յաղուփ եմ դարձել իրենց համար: Ու քաղցր-մեղցր ժպտացել եմ, բայց ինքս-ինձ եմ կերել, ինքս-ինձ եմ կերել: Ու երազել եմ էս օրերին ու էս թվերին, եւ դրանց քոքը կտրվի` երազել եմ դրանց քոքը կտրել ու էս օրերն ու էս թվերն ինձ համար ու ինձ նմանների համար է եկել: Էս պատերազմն ու էս կռիվը մեզ համար է եկել: Եւ ղաչաղ դառած ու դադարգյուն դառած, ես իմ տղաներով` այստեղ եմ ու այնտեղ եմ. եւ մորթելու եւ մորթոտելու եմ դրանց, սպանելու ու հոշոտելու եմ դրանց: Դրանց աչքաբացներին ու մտավորականներին, գիտուններին ու առողջներին, մաքուր ու առողջ սերմն ու երեխաներին մորթոտելու եմ ու, եթե, էս տարածքներում հայեր թողնեմ, ապա միայն անգրագետ-հայվաններին` թող հիմա էլ իրենք մեզ համար համբալություն անեն ու իրենք մեզ համար չոբանություն անեն ու իրենք մեզ համար չոբան դառնան: Ու դրանց ղուրդիղուրրդի գցող քոքը կտրվի` ասաց: Ասաց` ու դու էդ հայի լակոտին ծիծ ես տվել, հայի լակոտ ես մեծացրել մեր ծոցում ու մեր մեջ եւ մեր հողում ու մե՜ծ մեղք ես արել ու գործել: Մե՜ծ մեղք ես գործել` ասաց: Ասաց` մեծ մեղք ունես ու մեծ մեղք ես գործել: Եւ ասաց, վերջնականապես որոշած լինելու նման ասաց` քեզ չեմ սպանելու, չէ՛, քեզ չեմ սպանելու, բայց հայի լակոտին ծիծ ես տվել եւ մեր մեջ ու մեր արանքներում ու մեր հողում, մեր թորփաղ-հողում օձ ես մեծացրել, եւ մեր Ալլահը պահանջում է, որ քո ծիծը տակից կտրեմ-չորացնեմ: Մեր Ալլահը պահանջում է` ծիծդ տակից կտրեմ, քավթա՛ռ: Եւ իր` ծիծս տակից կտրելու համար վերջնական նրա որոշած լինելու համար` ըմբոստություն եկավ վրաս, ու ասացի` հա՛, ծիծ եմ տվել, լավ եմ արել: Ես եմ ծիծ տվել-մեծացրել, դու չես տվել: Ու սա ստեղ` իմ խոսքերից` նորից սփրթնեց ու դողդողաց, եւ ես վախից եւ նրա կարմրատակած-արյունռուշտ աչքերից ծկլթացի ու ասացի` Յաղուփ, գադանալըմ` ցավդ տանեմ, ես նրան ծիծ չեմ տվել, ես նրան պահել-մեծացրել եմ, ճիշտ է, բայց նա արդեն մեծ էր, որ մեր գյուղ եկավ: Նա արդեն մեծ էր ու ծիծ ուտելու տարիքն անցել էր արդեն: Նա մեծ տղա էր արդեն եւ նրան ծիծ չեմ տվել, Ալլահն է վկա: Ալլահն է վկա: Ու ձեռքը տարավ կողքից կախ խանչալին ու ասաց` գյավուրի, էրմանու լակոտին մայրություն ես արել, հա՞, ու խանչալը հանեց եւ մի ձեռքն էլ տարավ-ծիծս տակից բռնեց ու խանչալով-մի շնչում տակից կտրեց ու գցեց կողքս դրած թեշտի մեջ ու ասաց` էրմանու բաժին ծիծդ մեր Ալլահը կամեցավ, որ չորանա, նա կամեցավ, որ չորանա: Ու էրմանիների եւ գյավուրների լակոտներին ստնտու մեր մայրերի ծիծը, Ալլահի կամեցողությամբ, չորանալու է Ալլահին-ծառա մեր նման ասլան-տղաների ձեռքով: Չորա¬նա¬լու է: Ու դու չորացած եւ կիսաչորացած ես ման գալու այլեւս. գյավու¬րին, էրմանուն ծառա ծիծդ չորացած է այլեւս: Եւ կյանքիդ բախտը` ուրիշներինը` նույնպես` կիսաչորացած ես բացելու, պառա՛վ: Ու նաեւ ասաց` քավթառ, եթե արյունաքամ չլինես-չմեռնես էլ` քեզ ստեղ ենք թողնելու, քեզ ստեղ ենք թողնելու, ու թե ծիծդ ես եմ կտրել` երախտամոռ հայերը` գլուխդ են կտրելու` քո ու քո որդեգրած զավակի: Ու ասաց` հա¬յե¬րը կտրելու են` քո ու քո զավակի գլուխները: Ու պառավը ծանր տնքաց վատ հիշողությունների տակ ու ասաց` ¨ էդ անմեղ-անխոս-անասուն գառանը վերցրի մի գիշերով ու` դու՜զ` դեպի ձեր կողմերը, դեպի ձեր ու մեր սահմանին մոտիկ մեր կողմերը ու էլ ուժ չունեի եւ էդ անմեղ-անմեղսունակի կյանքի համար` էդ գլխակերներից էի վախնում, եւ ուզում էի շուտ հանձնել ձեզ: Ու, էդ ես եմ նրան հոգեբուժարանին հանձ¬նել ու ես եմ ասել` ձեն չհանես: Ու մտածել էի, մտածել էի, որ ձեր ու մեր սահմա¬նին մոտիկ մեր հոգեբուժարանում դուք մեր գլխակերներից ավելի շուտ կգտնեք նրան: Ու մտածել եմ, որ կամաց-կամաց առաջ եք գալիս ու ձեր ու մեր սահմանին մոտիկ մեր հոգեբուժարանը շուտ կընկնի ձեր ձեռքը եւ նա ձեր արյունակիցը լինելով, դուք նրան ձեռք չեք տա: Դուք ձեռք չեք տա նրան: Ու ասել եմ` ձեն չհանես, միառժամանակ ձեն չհանես, մինչեւ ձերոնք հիվանդանոցը կգրավեն: Ու ասել եմ` ձերոնք աբուռով են` հի¬վան¬դա¬նոցին ու հիվանդներին չեն կպնի: Չեն կպնի: Ու ասել եմ, որ խաղաղվի` կգամ: Բանակցությունների կգամ: Ասացի` հիվանդանոցը ձեր քթի տակ է: Ձերոնք կգրավեն ու դու ձերոնց մեջ` կենդանի-անվտանգ ու ապահով կլինես: Ալլա-Յաղուփի գլխարկներից հեռու կլինես: Ասել եմ… Ու թուրքի բախտագուշակ-պառավը խղճահարված Գենիկին էր նայում ու խղճահարված ասաց` էրմանի՛, ես հային հավատացել եմ ու իմ` ձեր կողմից գրաված թուրքի իմ գյուղում ու իմ տանն եմ մնացել, բայց դու էլ ես փոխվել ու իմ ազգի նման դու էլ՝ քո նման ասունին թեթեւ ձեռքով անասունի նման քերթում ես: Անասունի նման քերթում ես ձեռքդ ընկած քո նման ասունին: Ու թուրքի պառավն ասաց` եւ հիմա ո՞րն է մեր տար¬բե¬րու¬թյունը: Ո՞րն է մեր տարբերությունը:
«Եվ կյանքը ցավով լիքն է»… Ու թուրքի բախտագուշակն էլ, դեղին մատներով, տղաների տարած «աստրաները» հատ-հատ դեղին ու դեղնած մուշտուկին հատ-հատ սաղացնելով ու հարմարեցնելով ու դարդոտված ծխելով ու՝ դեղին, հանգստություն բերող ծուխը ներծծելով, այս կյանքի, իր կյանքի, այս աշխարհի ու մեր կյանքի ծանր ու ցավոտ պատմությունն արեց ինքնաձիգները պինդ բռնած ու դեմը կոտր ընկած-կանգնած հայ տղերքին: Ու կյանքը ցավով լիքն է, եւ պառավն ասաց` եւ ամեն-մի դարաշրջան ու ժամանակաշրջան իր ցավն է կուտակում՝ կուտակված ցավին: Եվ բանաստեղծ-աշուղները, հենց դրա համար է, որ օր-օրի բուսնում ու շատանում են: Ու նրանց գինովցած-մրուրի մեջ թա-թախ¬ված հայացքները, որ կապ ունեն վերեւի հետ, տեսնում են էդ ամենը: Տեսնում են: Բոլորի ցավն` առանձին-առանձին, եւ բոլո՜ր ժամանակների կուտակված ցավն այս երկրի վրա` տեսնում են ամբողջապես բանաս¬տեղծ-աշուղների գինովցած հայացքները: Ու նրանք՝ ցավից գինովցած հայացքներով բանաստեղծ-աշուղները՝ պատմում են բութերիս ու մարդկանց ու միջավայրին այդ ամենը: Նրանք` շրջապատին ու մարդ¬կանց ու բութերիս պատմում են, ցավով պատմում են երկրիս վրա դարաշրջան առ դարաշրջան, ժամանակաշրջան առ ժամանակաշրջան հավաքվող ու օձի նման գունդուկծիկ դառած, մարդկության կողմից գործվող, Աստծո կողմից ստեղծված Մարդ-Աստծո կողմից գործած ցավերի մասին: Ու թուրքի պառավը` ծանր ու պինդ, հաստատուն-համոզված ասաց, ասաց` կատուն, սպիտակ կատուն, խուլուհամրը, հոգեկան խանգարվածը, ձեր Աստծո թաշկինակներն են երկրիս վրա: Նրանք ձեր Աստծո ու իմ Աստծո սպիտակ թաշկինակներն են երկրիս վրա: Ու թուրքի պառավը ծոր տվեց դեղնած ատամներին դեղնած մուշտուկը տանելով ու ծանր հառաչեց եւ ասաց` էէէ՜, մեր մայմուննե՜րը, ձեր ծաղրածունե՜րը… Ու մենք Աստծո թաշկինակներն ենք երկրիս վրա: Խուլն ու համրը, հիվանդն ու առողջը, մեղսունակն ու անմեղսունակը, ուժեղն ու վհատը, թույլն ու զոռբան, սկզբունքայինն ու անողնաշարա¬վորը, կիրթն ու բութը, անգրագետն ու գրագետը, շիտակն ու ինտրիգանը, հաճկատարն ու ըմբոստը, մեծահոգին ու նեղմիտը, լիառատն ու ժլատը, սակավապետն ու վաշխառուն, բարին ու չարը, նույն թելերով կապված, նույն կապանքներով կապակցված, Աստծո կողմից մեր երկիր մոլորակ նետված, ի սկզբանե Աստծո` սպիտակ, մաքուր, անբիծ, իրար շունչ տվող, իրարից ուժ առնող, իրար ագուցված-կապակցված թաշկինակ¬ներն ենք երկրիս վրա: Նրա թաշկինակներն ենք երկրիս վրա: Եւ Աստ¬ված տեսնում է, նա տեսնում է, թե իր ձեռքով երկիր նետված, իրար հետ անտեսանելի թելերով կապված-կապակցված, իր ո՞ր մի թաշկինա¬կը՝ դեղնեց, սեւացավ, մրոտվեց, վառվեց, սպիտակ մնաց, սպիտակ մնաց ու մաքուր մնաց: Ու Աստված տեսնում է էդ բոլորը: Աստված տեսնում է էդ բոլորը: Ու մեր սեւ-սպիտակ մտածումները, հենց մեր փորձությունն են էս երկրիս վրա ու էս կյանքում` Աստծո առաջ: Ու Աստծո առաջ, որպես մի-մի սպիտակ թաշկինակ` ներքեւ նետված, փորձվում ենք էս կյանքում ու էս երկրում` Նրա առաջ: Փորձվում ենք Աստծո առաջ: Ու մաքուր-սպիտակ պիտի կարողանանք նրա մոտ նորից վերադառնալ: Մաքուր-սպիտակ: ՈՒ թուրքի պառավն ասաց` եւ Աստված ամեն կարգի մարդ ստեղծել է մեր երկրի վրա. ծույլ անբանների եւ ըստ այդմ` ուզվոր-բոշաների, անկատար ու անկիրթ ուղեղների եւ ըստ այդմ` մաղձոտ-նախանձների, աշխատա¬սեր-կիրթ-ըմբոստների ու ըստ այդմ` նրանց առաջխաղացին արհեստա¬կան արգելք դնող թոնրի ծանրուղեղ խոփերի, ըմբոստ-պայծառ-ազատատենչ-ասող-խոսող-ազնիվ-անկեղծների ու սրանց ոտք գցող, ձվերը շքռամիջում կշկռած, թիկունքից փորսուղ գործող ու թիկունքից տափուկ-թաքուն հարվածող, թաթերը կտրած չախկալների: Ու պառավն ասաց` աշխարհն այդպես է ստեղծվել. բոլո՜ր բութերն ու խելացիները միշտ իրար հետ են եղել` կողք-կողքի: Եվ աշխարհիս բոլոր չար կատակներն այդպես են ստեղծվել. բոլո՜ր խարդավանքները խելացի¬ներն են սկսել, բայց վերջում բութերն են հաղթել: Վերջում բութերն են հաղթել: Եւ Աստված ի վերուստ բութերին մի ոտք առաջ է գցել` խելացիներին պատժելու համար: Խելացիներին պատժելու համար է նրանց մի ոտ առաջ գցել, նրանց, ի վերուստ սկսած խարդավանքներին` պատժելու համար: Եւ թուրքի պառավը, հայացքն անորոշությանը` հարց տվեց, անհասցե հարց տվեց ու ասաց` եւ գիտե՞ք` բութերի առավելու¬թյունն ինչո՞ւմն է: Ու նա անհասցե էր հարց տվել անհավես եւ ինքն էլ անհավես պատասխանեց ու ասաց` նրանք բոլո՜ր տեղերում ու բոլո՜ր ասպարեզներում կան ու բոլո՜ր տեղերում եւ բոլո՜ր ասպարեզներում: Նրանք, բութի իրենց վախկոտությամբ ու վախվորած-շրջահայացու¬թյամբ, մի կարճ պահից հետո, ի՜նչ ձանձրույթ ու խավար են բերում իրենց շրջապատին ու միջավայրին: Ի՜նչ ձանձրույթ ու խավար են սփռում: Ու նրանք, մի կարճ պահից հետո, կարողանում են խավարել արեւի լույսը եւ խավարասերների նման, իրենց շուրջը` իրենցով են շրջապատում` խավարասերներով: Եւ պառավը շարունակեց խոսքն ու ասաց` եւ Աստված բութերին ստեղծել է, որպեսզի ազնիվներն էլ տեղ ունենան, ազնիվներն էլ գործելու ասպարեզ ունենան: Եւ անմեղներիս խեղդող բութերի գործունեությունը տեսնելով, խելացի-ազնիվները առաջ են տանում կյանքը, թմբիրից ու անհոգի բութ-ձանձրույթից ազատում են կյանքը: Ազատում են: Ու դա իրենք չեն անում, իրենցից անկախ, իրենց մեջ նստած անմեռ ոգու Ծառսն է կյանքն առաջ տանում: Իրենց մեջ նստած, ի ծնե նստած անմեռ ոգու Ծառսն է կյանքն առաջ տանում: Ու, եթե խելացի-ըմբոստ-ազնիվներն անարդարը տեսնեն ու ծառս չլինեն, ապա բութերն իրենց բթությամբ թմբիր են կապելու երկրիս վրա եւ իրենց բթությամբ խեղդելու են անմեղներիս: Խեղդելու են: Եւ պառավն ասաց` ու, եթե Աստված աղքատներին` հպարտ, վիզը ծուռ, հողին կքած, իրենց չունեցած աշխատանքին ու բան ու գործին հավատարիմ-կպած, լայնա¬սիրտ ու սրտաբաց, աչքը կուշտ-օրերով կոպեկ հաշվելով ու դարդերի տակ օրերով մտատանջ ու աչքերում` սուր ծաղրը դեպի վերեւ հառած չստեղծեր, ապա երկնքում քայլող ու գլուխները բարձր պահած եւ առաջին միլիոնը ինձնից ու քեզանից գողացած հարուստներն, անկուշտ ու անսիրտ հարուստներն, իրենց գողցող հալով, էդ ո՞ւմ հաշվին են բարեգործություն անելու, եւ Աստծուց ու աղքատից իրենց օրհնանքը ստանալու: Էդ ո՞ւմ հաշվին են բարեգործություն անելու: Ումի՞՛ց: Եւ՝ ու՞մ հաշվին: Մեր ու ձեր գողցող տղաները: Ու թուրքի պառավն ասաց` ու բոլո՜ր երկրների բոլո՜ր ժողովուրդները նույնն են: Ու ոչ մի երկրի ոչ մի ժողովուրդ երբեք չի սիրել հողից կտրված վարք ու բարքով, տիտռիկ-ֆոկուսնիկ իշխանավորներին ու իշխանիկներին ու տիրակալներին ու մնացածներին: Հողից կտրված, անսիրտ-անցավ-փողի մեռած, ամեն-ինչը փողով չափող-քաղքենի-արատավոր-ափեղ-ցփեղ դուս տվող իր իշխանիկներին ու իշխանավորներին չի սիրել: Եւ պատմության մեջ, դրանց քամակից դատարկ վեդրո կախել ու շվվացնելով քշել է իրենից, շվվացնելով հեռացրել է իրենից: Եւ բոլո՜ր երկրների բոլո՜ր ժողովուրդ¬ները միայն մի բան են պահանջել իր թագավոր-տիրակալներից, միայն մի բան են պահանջել` լինել արդարամիտ ու արդարադատ եւ գործել համարձակ: Լինել արդարադատ ու գործել համարձակ: «Տեսնել»` աղքատին, անօրեն ճնշվածին, ուրիշի խաղերից ու նազիր-վեզիրների գեշ խաղերից` անօրեն օտարվածին: Եւ բոլո՜ր երկրների բոլո՜ր ժողովուրդները` նստված ու պինդ, բարի ու հզոր, խոսքում ու գործում հաստատուն, համարձակ ու իր համարձակ քայլերով երկրիս վրա արդարություն ու արդարամտություն տարածող-ստեղծող ու ստեղծա¬գործ, հոր՝ չոր ու արդար ու արդարադատ սիրով՝ սիրող ու հոր չոր-սիրով պատժող թագավոր-արքաներին ու տիրակալներին եւ նախագահներին է սիրել ու հարգել: Իմաստունի՛ն: Իմաստունի՛ն: Իր նազիր-վեզիրների ամենօրյա-կարկուտի նման իջնող աքացիներից գլուլխները պինդ բռնած-կուչ եկած-ամեն ինչից զզված-անասելի ատելությամբ ու սպանող արհամար¬հանքով լցված-ներքեվիններին` իր ժողովրդին պաշտպանող իմաստու¬նին: Իմաստունի՛ն: Տիրակալներից ու թագավորներից` իր ժողովրդին սիրող իմաստունին է սիրել իր ժողովուրդը: Իմաստունի՛ն: Որ բազու՜մ նազիր-վեզիրներ ունեցել, նրանց ականջ դրել, սակայն եւ նրանցից եւ ոչ մեկի` առանձին-առանձին արված խաղերին ու ականջին թաքուն արված փսփսոցներին չի հավատացել ու տոն չի տվել: Տոն չի տվել: Իմաստունի իր կերպարով, համեմատության մեջ է դրել նրանց արածն ու ասածը, առանձին-առանձին արված բառերն ու խոսքերը, եւ ոչ մեկին գերի չի դարձել: Ոչ մեկին գերի չի դարձել: Իրեն թույլ չի տվել ոչ մեկի գերին դառնալ: Ոչ մեկի: Եւ մտածել է, ու մտածել է` սրանց ասված խոսքերն` ո՞ւմ օգտին են արվում ու արված` ժողովրդի՞, պետու¬թյա՞ն, ի՞նձ, իրե՞նց. ո՞ւմ օգտին է արվում: Եւ իմաստունի իր կերպա¬րով` տեսնում է, տեսնում է` աղքատին, անօրեն ճնշվածին, ուրիշի խաղե¬րից` անօրեն օտարվածին: Տեսնում ու սիրում է իր ժողովրդին: Ողնաշա¬րով է սիրում իր ժողովրդին: Ու թուրքի պառավն ասաց` չտես չինովնիկը չէ եւ՝ երեսպաշտ պաշտոնյան չէ, ու ոչ էլ ճոխության մեջ կոլոլված քաղքենին է, որ պիտի հողը պահի: Եւ թուրքի պառավն ասաց` Աստված հողերն էլ է հավասարաչափ բաժանել: Բոլո՜ր ազգերին ու ժողովուրդ¬ներին, նա հավասարաչափ է բաժանել իրենց հողերը: Եւ, որն ուժեղ է, որը խելացի է, որը հայրենասեր է` պահել է իր հողը: Պահել է, ավելացրել է: Իր նստել-վեր-կենալու, սերունդ տալու ու ժառանգ ունենալու եւ սերունդ շարունա¬կե¬լու տեղը, պատվի իր զգացումով` պահել-պահպանել է: Պահել-փայփայել է: Ու նա ասաց՝ հավը, որ հավ է, ձվադրելու-ճուտ հանելու իր տեղն ու բունն ու իր տեղի ¨ բնի շրջակայքն ու միջավայրը՝ աչքի լույսի պես ու կյանքի գնով է պաշտպանում-պահպանում: Ու թուրքի պառավն ասաց` եւ մեր ու ձեր աստվածա¬վախ-¬աբուռով մայրերն ի~նչ դաստիարակված առյուծ-տղաներ, ի~նչ թասիբով ասլան տղաներ, ի~նչ հայրենասեր-առյուծներ գիտակցված մատաղ արեցին ու դեռ մատաղ են անելու` սերունդ տալու, ժառանգ ունենալու, իրենց իսկ սերունդը շարունակելու տեղը` կռվախնձոր դարձած էդ քաղցր Հողը` պատվի զգացումով` իրենց ծծած կաթին վայել որպես` պահել-պահպանելու, պահել-փայփայելու համար: Անասելի ի~նչ տանջանքներ կրելով ¨ անպատմելի ի~նչ պատվախնդրությամբ: Ձեր ու մեր` մոր ծիծ ծծած, պատվախնդիր ու նամուսով-թասիբով ասլան-առյուծ տղաները: Մեր ու ձեր առյուծ-ասլան տղաները` սեղանի տակ ու կռավատի տակ ու մամայի տաքուկ ու փափուկ փեշերի տակ անվնաս թռածներին ի ջգրու որպես ¨ ի արհամարհանք որպես: Ի արհամարհանք որպես: Ու թուրքի պառավն ասաց՝ եւ Կռիվը դեռ չավարտված, ես երեք անգամ ականատեսն ու վկան եմ դարձել ձեր Հաղթանակի: Ձեր Հաղթանակի ականատեսն ու վկան եմ դարձել երեք անգամ Կռիվը դեռ չավարտված: Ու մի անգամ, աչքի տակով, էդ գյուղից-գյուղ փախեփախների ընթացքում, հյուրընկալ մի օջախում վառարանի կողքին իմ ու ձեր հայի լամուկը պինդ գիրկս բռնած մեր թուրքի գյուղերից մեկում մեր թուրքի կանանցով թեյ-խմոցների արանքում, ձեր էդ աժդահա տղայի կլոր-խոշոր-սիրուն աչքերը ու կատաղի ատամ-կրճտոցը տեսանք հեռուստացույցով-ամբիոնին կանգնած-թաշկինակով լայն-սիրուն-պայծառ ճակատի քրտինքը սրբելուց` ձեր Սպարապետի: Ու մեր թուրքի կանայք թեյ-խմոցը մոռացել ու հիացած-վախեցած-պապանձվել էին վառարանի կողքը. ամաա~ն-աբալ` երանի քո մորը, քո ծնողներին եւ քո ազգին, մեր Ալլա-Յաղուփը ու մեր մնացյալ ճըլըստները պիտի կանգնե՞ն քո դեմը: Ու մի պապանձված ջահել հարս չդիմացավ ու սկեսրոջ խեթող հայացքի տակ շառագունած-հիացած ասաց` ասում են` ամուսնացած չի: Ու թուրքի պառավն ասաց` ու ձեր Սպարապետին ու նրա խոշոր-սիրուն աչքերն ու նրա աժդահա բոյ-բուսաթն ու նրա ճակատի վաստակած քրտինքն ու նրա դիմահար խոսքն ու ատամների կրճտոցը տեսնելուց` ես ձեր Հաղթանակը տեսա դեռ կռիվը չավարտված: Ու թուրքի պառավն ասաց՝ մերոնք ճիշտ չպահեցին իրենց. մերոնք ականջ կտրեցին, խանչալով փոր բացեցին, մարդ մորթեցին ու կին-երեխա բռնաբարեցին: Ու` իմ պահած-իմ լամուկի ու ձեր հայի հիվանդ լամուկի հոգեբուժարանի պատի տակ սրախողխող-քերթահան արված պատկերը վկա` ձերոնք` «ատամն` ընդ ատաման» ¨` «ակն` ընդ ականով» պատասխանեցին ու մերոնց մեջ վախ մտավ, վախ մտավ մերոնց մեջ ու մեր վախի միջով` Կռիվը դեռ չավարտված` ես տեսնում եմ ձեր Հաղթանակը: Ձեր Հաղթանակը ես տեսնում եմ Կռիվը դեռ չավարտված: Ու թուրքի պառավը շարունակեց ու ասաց՝ մերոնք ճիշտ չպահեցին իրենց. մերոնք կուրծք էին ծեծում, հաթաթա էին տալիս, հոխորտում էին՝ «հողը՝ արյունով են վերցնում»։«Հողը՝ արյունով են վերցնում»։ Ու ձեր արյունն է։ Ձեր վերցրած հողերի վրա, ձեր՝ ասլան, առյուծ-տղաների արյունն է շաղ տված։ Ձեր ազատագրած հողերը՝ ձեր արյունով է շաղախված։ Ձեր արյունով է շախաղված ձեր ազատագրած հողերը: Ձեր ունեցած տանջանքներն ու անպատմելի ապրումներն ու Հաղթանակածի ոգին է թ¨ածում այդ հողերի վրա: Ձեր ունեցած անպատմելի-անասելի ապրումներն է թ¨ածում այդ հողերի վրա: Ու թուրքի պառավն ասաց՝ ու չեմ մոռանում, չեմ մոռանում։ Կյանքում էնքաա՜ն բաներ եմ տեսել ու չեմ մոռանում ¨ չեմ մոռանա, ու ձեր սարի գլխին վեհ կանգնած ձեր հազարավոր, էդ հողերում շաղ տված-սփռված ձեր հազարավոր եկեղեցիներից` Խոխանաբերդի տակի փռված անտառներից մեկում վիրավոր-տանջանքներից զոհված եղբոր դիակի վրա անտառի թաց-լպրծուն խաշամը, մոշն ու քոլերը հ¨իհ¨-թանչին տալով-ճըպռըպորելով եկած մյուս եղբոր՝ զենք-զինամթերքով բեռնավորված ու զենք-զինամթերքի մեջ կոլոլված-կորած առյուծ-եղբոր վշտահար–աղերսանքն է ականջնեիս մեջ՝ եկալըմ, էէէ՜, ախպե՛ր, եկալը՛մ։ Ու պառավն ասաց` ու ամեն հիշելուց` մարմինս փշաքաղվում ու սիրտս կտոր-կտոր է լինում ու, էէէ՜, ոտքով, ոտքով, ոտքով դեպի Շորբուլախի վեհ գագաթին միայնակ վեհ կանգնած ձեր քարակերտ ու իր միայնակ հպարտության մեջ անառիկ կանգնած ձեր եկեղեցուն սարեր-ձորեր չորեքթաթ կտրելու-հասնելու ճանապարհին` ես ձեր Կռվի Պատմության ականատեսն ու մասնակիցը ու ձեր Հաղթանակի ու ձեր Հաղթանակածի` ականատեսն ու վկան դարձա ինքնաբերաբար: Ինքնաբերաբար ականատեսն ու վկան դարձա ձեր Հաղթանակի: Ու պառավը մանրամասնեց իր տեսածը դանդաղ տնքոցներով ու հ¨ոցներով ու տղերքի կողմից տարված «աստրաները» հերթով ծամելով դեղնած մուշտուկի մեջ դեղնած ատամներով ու շրթունքներով ¨ ծանր տնքոցներով ու հառաչանքներով ասաց, ասաց` ես անցնում էի, ես էդ տեղով, էդ տարածքով, ձեր հայի ու արդեն իմը դարձած լակոտը կրծքիս պինդ բռնած-շալակած մի շնչով թաքուն տալիս-անցնում էի դեպի ձեր մյուս՝ Շորբուլաղի գլխին վեհ կանգնած, բայց այդ ժամանակ դեռ մեր տարածքում գտնվող քարակապ ու հոյակերտ մատուռ-եկեղեցուն, ու դեռ շա~տ-շատ տեղեր-տարածու¬թյուն, անտառ-քոլեր պիտի կտրեի, սարեր-ձորեր պիտի անցնեի ձերոնցից ու մերոնցից թաքուն ու անվտանգ, ու էդ անտառում՝ Խոխանաբերդի շուրջը ու նրանից ներք¨ում փռված դարավոր անտառում թաքուն-պպզած-կուչ եկած նայում էի ու թաքուն կուչ եկած-սսկված տեսա, ես տեսա ձեր Հաղթանակը: Ձեր Հաղթանակը ես տեսա դեռ Կռիվը չավարտված… Եվ «ուշացել է ախպերը»։ Ու մյուս ախպերը, ատամները կրճտացնելով, անտառի, քոլի մեջ, մեն-միայնակ կռիվ է տվել մերոնց դեմ իր՝ հողի, ջրի, իր մանկության, իր լավ տարիների, իր քաղցր կարոտների ու իր՝ տան, օջախի, երեխեքի ու կնոջ ու ծնողների անվտանգ-ապահովության համար: Տաք-տաք ու կրակոտ ինքնաձիգը պինդ բռնած, քարից-քար, ծառից-ծառ, թփից-թուփ, տեղից-տեղ տեղա¬փոխ¬վե¬լով, խաբս տալով ու պատսպարվելով, եւ միայնակ-անզորու¬թյունից ու կատաղած ոգու միայնակ-ճիգերից, ինքն-իրեն պատա¬ռո¬տե¬լով ու ատամները կրճտացնելով, վերահաս մահից վախենալով ու չվախենալով, էս սիրուն բնությանը, էս բնության մեջ ու էս բնությամբ ու Աստծով ստեղծված կյանքը կիսատ-պռատ թողնելու, իր երեխեքի եւ կնոջ եւ օջախի, ¨ նրանց մնացյալ-ապրելիք կյանքն առանց իրեն կիսատ թողնելու անօգնական-մտատանջանք-ափսոսանքից գուցե¨ թոթափվե¬լով ¨ ազատվելով ու մերոնց գնդակներից ցանցի նման խոցոտվելով, կռիվ տվել ու իր արյունով իր պահած հողը իրենով արել ու… քանդակի նման անշնչացած պառկել` քարացել-արձանացել է լավ նկարչի վրձնով արված էդ սիրուն ու ձեր վեհ եկեղեցուն շրջապատած էդ սիրուն-վեհ-դարավոր անտառում։ Ու շուրջբոլորը մերոնք են խոցոտված ու արյունաքամ-մահացած` մի 10-12 հոգի: Մի 10-12 հոգի: Եւ արձանացել է ձեր առյուծ տղան իր սիրուն-երկու մետրանոց բոյ-բուսաթով: Արձանացել է անմահացած` իմ արյունով պահած հողը, իմ մոր վշտահար հայացքին այլ¨ս ու միշտ պահ տված իմ կորսված ու կիսատ մնացած կյանքով, իմ օջախի կիսատ-պռատ մնացած կյանքի գնով պահած հողը, որ՝ էէէ՜, իմ նման ու ինձ նման անմահացած քանի՜-քանիսի արյունով է շաղախված՝ ո՞վ կտա ուրիշին, ո՞վ կհամարձակվի տալ ուրիշին։ Ինչո՞ւ պիտի նվեր անի ուրիշին: Ո՞ր մեկն իմ ¨ ուրիշների կիսատ մնացած կյանքի գնով ուրիշին լավություն կանի։ Ո՞ր մեկը։ Ու մյուս՝ բեղ-մորուքի մեջ թաղված, առյուծ-ընչանցքով, զենք-զինամթերքով բեռնավորված «ախպերը», նույն ապրումներով մենակ կռիվ տվող իր առյուծ ախպորը ուշացած հասել, եւ զոհվածի եղբոր ապրումներով, իր անզորությունից եղբոր պահած հողն է ճանկռոտում-ճըպռըպորում կիսատ-պռատ կյանքի դեմ ունեցած իր անզոր-աղերսանք-բողոքով՝ եկալըմ, էէէ՜, ախպե՛ր։ Եկալը՛մ։ Ու «ախպոր» վրա ընկած, նրա սառած երեսն ու սառած աչքերն է համբուրում-լիզում: Նրա արյունոտված շորերն ու վերքերն է լիզում-համբուրում: Ու ինչքան էլ ապրի` խո~ւլ ու համր, մթնված անտառում մեն-միայնակ, վրա եկող-խոցոտված թշնամիներով շրջապատված ախպոր սառած-խոցոտված-արյունաքամ կերպարն է լինելու իր հայացքում: Եւ նեղ վիճակում հայտնված իր առյուծ ախպորը չհասնելու-իրենով պաշտպան չկանգնելու մեղսավորի զգացումով է ապրելու այլ¨ս: Իր ուշանալու համար, իրեն այլ¨ս չներելու տառապանքով է ապրելու: Ու հիմա` բեղ-մորուքի մեջ թաղված, առյուծ-ընչանցքով, զենք-զինամթերքով բեռնավորված, մենակ կռիվ տված իր առյուծ ախպորը ուշացած հասել, եւ զոհվածի եղբոր ապրումներով, իր անզորությունից եղբոր պահած հողն է ճանկռոտում-ճըպռըպորում կիսատ-պռատ կյանքի դեմ ունեցած իր անզոր-աղերսանք-բողոքով՝ եկալըմ, էէէ՜, ախպե՛ր։ Եկալը՛մ։ Եւ ուշացել է նա: Ու «ախ-պերն» անհաղորդ վրա հասած եղբոր աղերսանքին` իր գործն արել ու քարացած պառկել է։ Նա քարացած պառկել է այլեւս։ Երկու մետրանոց իր սիրուն բոյ-բուսաթով անտարբեր-վեհ քարացած-անմահացել է այլ¨ս: Ու սառած հայացքը երկնքին է հառել։ Եւ պառավը ծոր տվեց ¨ ծանր տնքում էր ու աչքերը կիսախուփ-վերացած մրմնջում էր: Ու նա խնչեց ու կողքի թքեց եւ ծանր-տնքոցով ասաց` իսկ երկնքից կաթ-կաթ` եվրոպացի, ռուս, ամերի-կա¬ցի, ¨ այլն, կակղամորթներն են կաթկթում` եկալընք, էէէ՜, ախպերնե՛ր, եկալընք, մեր նման լպրծուն-մազութոտ խողովակաշարերը շալակած-«տեղավորած»` կյանքին ու ազգին ու օջախին ու մնացյալ ամեն-ինչին մի թիթեռի կյանքի նման թեթ¨ նայելու պես, որպես մի-մի օրվա թիթեռնիկներ իբր¨, ու որպես մի-մի օգտագործման ենթակա պատուհասներ իբր¨, մեր կակղամորթ քարոզներով ու խորհուրդներով, ժպտադեմ ու ժպտերես` եկալը’նք: Եկալընք մեր կակղամորթ խորհուրդ-խրատներով ու կակղամորթ քամակներով: Ու պառավը նորից ծոր տվեց ¨ ծանր տնքում էր ու աչքերը կիսախուփ-վերացած մրմնջում էր: Ու նա նորից խնչեց ու կողքի թքեց ու ծանր-տնքոցով ասաց` ¨ երկնքից նա¨ կաթ-կաթ` մեր ու ձեր անամոթներն են կաթկթում, մեր ու ձեր անամոթները` պատերազմի ժամանակ ու օրհասի ժամանակ մոր տաքուկ ու փափուկ փեշի տակ ու կռավատի տակ թռածները: Պատերազմի ժամանակ ու օրհասի ժամանակ մոր տաքուկ ու փափուկ փեշի տակ ու կռավատի տակ թռածները, որ խաղաղ պայմաններում թափով մոր փեշերի ու կռավատների տակից անվնաս ու անվտանգ դուրս թռել, իրենց մեջքի փոշիները թափ տվել ու հաստատուն հայտ են ներկայացրել` եկալընք, էէէ~, ախպերներ, եկալը’նք, ու` էսի՝ ինձ, էսի՝ քեզ, էսի՝ ինձ, էսի՝ քեզ։ Ու բաժանում ենք, ու բաժան-բաժան ենք անում՝ մեր սիրասուն լակոտ-լուկուտներով ու մեր փեշերի տակ պահած` քաղքենի ու հողից կտրված ու լավ-փափուկ լպստված ու լղոզված ու շողոքորթ ազգ ու տակով` էսի՝ ինձ, էսի՝ քեզ: Էսի՝ ինձ, էսի՝ քեզ։ Ու ազգի սերուցք առյուծ տղաների կյանքի գնով ձեռք բերածը հիմա բաժան-բաժան անում ու լավ-լավ ինչքն ու կացի տերն ենք դառնում: Տերն ենք դառնում ինչքն ու կացի ու ամեն ինչի: Ու թուրքի պառավը նորից կրկնվեց եւ ասաց` սակայն` չտես ու ինքն-իրենից զարմացած պաշտոնյան ու չինովնիկը չեն, եւ ճոխության մեջ կոլոլված քաղքենիները չեն, որ պիտի հողը պահեն: Հողը ռամիկն է պահում: Ռամիկը՛: Ռանչպար կլինի, թե` զորական, պաշտոնյա, թե` չինովնիկ, գիտնական կլինի, թե` շինական: Նա է ոգին Հայրենիքի եւ նրան պիտի փայփայել քաղքենիներից ու երեսպաշտներից: Հողը ռամիկն է պահում ու Հայրենիքով ռամիկն է թեւեր առնում, եւ երկրիս վրա ու աշխարհում, նամանավանդ, իր հայրենիքում` ռամիկը պետք է լավ ապրի: Նա պետք է լավ ապրի: Եվ նա պետք է տեսնի այդ ամենն, այդ ամենը՝ թագավորների հայտարարած արդարությունն ու արդարամտությունը: Նա պետք է շոշափելիորեն տեսնի ու զգա: Զգա ու տեսնի: Ու ոչ մի նյութական շահագրգռություն ու շահագրգռվածություն զինվորին չի հանի ասպատակող թշնամու դեմ: Ու վարձկանները միայն բերդի դռներն են թաքուն-գիշերով-գաղտագողի բացում թշնամու առաջ: Եւ Հայրենիքի կորստյան ցավ-կանչը միայն ռամիկին է թեւավորում ոսոխի դեմ. ու նա արդարություն ու արդարամտություն է պահանջում: Ու նա արդարություն ու արդարամտություն է պահանջում: Եւ նա ուզում է՝ հանգիստ ու ապահով, լավ ու մարդավարի ապրել իր հողում ու իր երկրում եւ իր Հայրենիքուն: Մի-մի չագուչ դառած ուրագներից ¨ արյունակից-գծուծ-վաշխառուների՝ օր-օրի գցվող սարդոս¬տայն-ներից ու օր-օրի գցվող որոգայթներից ու թակարդներից՝ զերծ ու հեռու է ուզում ապրել նա: Հանգիստ ու արդար է նա ուզում ապրել: Ռամիկն… իր բնօրրանում մարդավարի ապրել է ուզում: Հանգիստ-մարդավարի ապրել է ուզում նա իր Հողում: