Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանը հիբրիդային շարժիչով, մոտ 600 հազար դոլար արժողության «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա է վարում

Դեկտեմբեր 24,2011 10:54

ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը «Ժողովուրդի» տեղեկություններով վարում է հիբրիդային շարժիչով, մոտ 600 հազար դոլար արժողության «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա:

Սրա առավելությունն այն է, որ մեքենան էկոլոգիապես մաքուր է և չի աղտոտում օդը. մինչև 60 արագություն հավաքում է բենզին չծախսելով (աշխատում է էլեկտրաէներգիայով): ՀՖՖ մամուլի ծառայությունից մեզ հետ զրույցում ասացին, որ ընդհանրապես 600 հազար դոլարանոց մեքենա գոյություն չունի, իսկ հիբրիդային շարժիչով մեքենաներն էլ մասայական օգտագործման չեն: Հարցին, թե այնուամենայնիվ, Հայրապետյանը վարում է նման մեքենա, ՀՖՖ-ից ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին. «Կրկնում եմ, հիբրիդային շարժիչով մեքենաները մասսայական արտադրության չեն»:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031