Դոնեցկի «Շախտյորը» շոկոլադի իր ապրանքանշանն է արտադրել՝ «Շոկոլադ՝ իսկական չեմպիոնների համար» անունով: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքէջը: Շոկոլադի սալիկները փաթեթավորված են ակումբի խորհրդանիշ գույներով՝ նարնջագույն եւ սեւ եւ կշռում են 100 գրամ: Սակայն, ի տարբերություն մեր «Գրանդ Քենդիի», որի արտադրած մեր հավաքականի նկարներով բոնբոներկաները սահմանափակ քանակությամբ են եւ, որքան հասկանում ենք, վաճառքի ենթակա չեն, ուկրաինացիները մտադիր են դրանք Դոնեցկում եւ Դոնեցկի մարզում վաճառքի հանել մոտ ժամանակներս: Հավանաբար, առաջին խմբաքանակը վաճառքի կհանվի ակումբի «Դոնբաս Արենա» ստադիոնի վաճառակետերում՝ ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության մեկնարկի հետ միասին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ