Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լոնդոնը «օկուպացված» կմնա մինչեւ մյուս տարի (Ֆոտոշարք, տեսանյութ)

Դեկտեմբեր 24,2011 10:31

Վրանային ճամբարը պահանջում է ազատ արձակել Աբդուլլահ Օջալանին

Լոնդոնի հնագույն (տաճարի կառուցումը թվագրվում է մ.թ. 604) եւ ամենամեծ տաճարի`Սենթ Փոլի (St Paul’s Cathedral) մոտ արդեն ավելի քան երկու ամիս տեղավորված այս վրանային ճամբարը ամենօրյա քննարկումների եւ խոսակցությունների առիթ է լոնդոնցիների եւ քաղաքի հյուրերի համար: Տնտեսական քաղաքականության եւ գլոբալիզացիայի դեմ բողոքող ցուցարարների «Զբաղեցնել Լոնդոնը» (Occupy London) անունը կրող այս ճամբարը դեռ մինչեւ հունվար կմնա Սենթ Փոլի մոտ, քանի որ երեկ` դեկտեմբերի 23-ին Լոնդոնի գերագույն դատարանի դատավոր Լինդբլոմը հայտարարեց, որ իրեն էլի ժամանակ է պետք` վրանային ճամբարը տարածքից վտարելու որոշումը կայացնելու համար:

Ճամբարը տաճարի տարածքից վտարելու պահանջով դատարանին էին դիմել Սենթ Փոլի ներկայացուցիչները եւ քաղաքային իշխանությունները`City of London Corporation-ը: Նրանք իրենց պահանջը բացատրում են մի շարք պատճառներով, այդ թվում` սանիտարական, անվտանգության եւ այլն: Հայտարարվել էր, որ ճամբարի հայտնվելուց հետո տաճարի այցելուների թիվը գրեթե 40%-ով կրճատվել է, որ քաղաքի հյուրերը չեն կամենում անցնել այդ տարածքով, որ Աստծո տան շուրջը նման բան անելը սրբապղծություն է, որ այդ տարածքում շատացել են հանցագործությունները, եւ այլն, եւ այլն:

Մինչեւ հունվար վտարման որոշումը չի կայացվի, սակայն նաեւ հույս կա, որ ճամբարն ինքնակամ «կինքնավտարվի» մինչեւ հունվար, որպեսզի ուժ գործադրելու հարկ չառաջանա:

Ճամբարում, ինչպես կարող եք տեսնել լուսանկարներից, կան ոչ միայն սննդի օբյեկտներ, զուգարաններ, աղբամաններ, այլեւ` սեփական գրադարան, կամ ինչպես իրենք են հպարտությամբ կնքել «վրանային քաղաքի համալսարան»:

PrevPhoto
NextPhoto

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Լոնդոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031