Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին բողոքի ցույց ՌԴ դեսպանատան առջեւ` ընդդեմ ընտրակեղծիքների

Դեկտեմբեր 24,2011 01:03

Այսօր` ժամը 14:00-ին, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության առջև տեղի կունենա բողոքի ցույց` ընդդեմ ընտրակեղծիքների և «գողերի և ավազակների» կուսակցությունների:

Նշենք, որ նույն օրը ու նույն ժամին աշխարհի տարբեր քաղաքներում և Ռուսաստանի բոլոր մեծ քաղաքներում տեղի են ունենալու նմանատիպ ցույցեր:

Բողոքի ցույցին կմասնակցեն և ՀՀ, և ՌԴ քաղաքացիներ: Ցույցի սահմաններում մասնակիցները բեմականացված ներկայացմամբ կցուցադրեն, թե ինչպես են սովորաբար ընթանում «ընտրությունները» ոչ ժողովրդավարական երկրներում: Այս մասին Aravot.am-ին տեղեկացնում են նախաձեռնող  խմբից:

Հիշեցնենք, որ նմանատիպ ակցիա էր կազմակերպվել դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավուքների պաշտպանության օրը, որի ժամանակ ԱԱԾ եւ Հայաստանի ոստիկանության աշխատակիցներն արգելել էին լրագրողներին եւ պիկետի մասնակիցներին կանգնել դեսպանատան տարածքում եւ ոստիկանանական ուժերի միջոցով ստիպել էին իջնել դեպի Երեւանի քաղաքապետարան: Չնայած արգելքներին, պիկետը կայացել էր Զաքյան փողոցի խաչմերուկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031