Լրահոս
Օրվա լրահոսը

Թերթերը մեռնո՞ւմ են: Միայն ոչ Լոնդոնի մետրոյում (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 24,2011 00:48

Լոնդոնյան մետրոն, որն աշխարհում ամենահինն է (1863 թվականին է «ծնվել»), եւ ներկայումս ամենամեծերից մեկը (270 կայարան ունի), մի առանձին թեմա է: Եվ դրա ենթաթեմաներից մեկը` մետրոյի թերթերն են: Հենց Metro անունով տաբլոիդը լոնդոնյան Underground-ի (կամ ինչպես լոնդոնցիներն ավելի հաճախ են ասում` Tube-ի) գրեթե բոլոր մուտքերի մոտ առավոտյան բաժանում են, դրանից բացի` Metro-ն դրված է գնացքների աթոռներին, շարժասանդուղքների վրա:

Մարդիկ ուղղակի տարբերակ չունեն չկարդալու այդ թերթը: Թերթը բաժանվում է անվճար, սակայն էջերի գերակշիռ մասը գովազդն է, եւ գովազդատուները թերեւս չեն զղջում Metro-ին իրենց ապրանքները վստահելու համար, որովհետեւ ամեն օր Լոնդոնի մետրոյից օգտվում է մոտավորապես 3,4 մլն մարդ` այնքան, որքան Հայաստանի բնակչության պաշտոնական թիվն է:

Մյուս թերթերն էլ են ուզում գրավել այդ շուկան, եւ այսօր, օրինակ, իմ ձեռքը պարզապես խցկեցին ոչ միայն Metro, այլեւ Cityam: Մարդիկ կարդում են թերթը, ապա թողնում նստարանին եւ գնում, հաջորդ մտնողը վերցնում է նույն թերթն ու կրկին կարդում… Թերթի տպաքանակն այս դեպքում քիչ բան է ասում այն կարդացողների իրական թվի մասին:

PrevPhoto
NextPhoto

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Լոնդոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031