ԱԺ նախագահի իրավական հարցերով խորհրդական Արփինե Հովհաննիսյանը«Երկիր»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այն հարցին, թե ինչու Հովիկ Աբրահամյանի գնալուց ամիջապես հետո դիմում չգրեց, Հովհաննիսյանը պատասխանել է, որ կային կիսատ թողած կարեւոր, անհետաձգելի ծրագրեր, որոնք պետք է ավարտին հասցներ: Նա ընդգծել է, որ Հովիկ Աբրահամյանի նման քաղաքական գործչի հետ աշխատելն իր համար մեծ պատիվ էր, ՀՀԿ Շտաբում աշխատելու առաջարկություն չի ստացել, իսկ եթե ստանա` սիրով կընդունի:
Հաստատվել են տեղեկություններն այն մասին, որ աշխատանքից ազատվելու դիմում են գրել նաեւ ԱԺ նախագահի օգնական Գեորգի Մուրադյանը, ԱԺ նախագահի ռեֆերենտներ Նարե Դանիելյանը եւ Նվարդ Վարդանյանը: