Aravot.am փորձեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից պարզել` ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ Սիլվա Համբարձումյանը բողոքարկել է «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի սրճարանում տեղի ունեցած միջադեպի առիթով ՀՔԾ-ի` քրգործը կարճելու մասին որոշումը եւ ինչո՞ւ է ինքը հրաժարվում վճարել «Լիճքվազ-թեյի» ոսկու հանքից անհետացած սարքավորումների գումարը` մոտ 102 միլիոն դրամ:
Մարզպետն ի պատասխան խնդրեց իր կոչը փոխանցել համայն հայությանը. «Սաղ աշխարհի հայությանը կոչ եմ անում` չոքեք ու Աստծուց խնդրեք, որ սյունեցին մեծ ու լավ լինի»:
Երբ հետաքրքրվեցինք` թե դա ինչ կապ ունի Սիլվա Համբարձումյանի բողոքի ու 102 միլիոն դրամի հետ, Սուրիկ Խաչատրյանը նեղսրտած շպրտեց. «Սիլվան ինչ, Սիլվան իրենից բան չի ներկայացնում: Ես ազգի մասին եմ խոսում…» ու անջատեց հեռախոսը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ