Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը նամակ է հղել Ֆրանսիայի նախագահին

Դեկտեմբեր 23,2011 18:41

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտումը դատա­պարտող օրինագծի ընդունման կապակցությամբ: Նախագահ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել Նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ ընդգծելով որ Ֆրանսիան վերստին ապացուցեց իր նվիրվածությունը համամարդկային արժեքներին:

«Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Հայաստանի Հանրապետություն կատարած Ձեր պատմական այցից և Երևանում՝ Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ, ինչպես նաև Ֆրանսիայի հրա­պա­րակում արտասանած Ձեր վճռական խոսքերից ընդամենը երկուսուկես ամիս անց Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտումը դատա­պարտող օրինագծի ընդունումը լավագույն վկայությունն է Ձեր անձնական հանձնա­ռության, հայ-ֆրանսիական ամուր բարեկամությանը Ձեր հավատարմության, մեր տարածաշրջանում բաժանարար գծերի վերացմանն ու ժողովուրդների հաշ­տեցմանը Ձեր նվիրվածության»,-ասված է ՀՀ նախագահի նամակում:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031