Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Խաչատրյանի համար գերեզմանը սրբություն չէ՞ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 23,2011 17:38

«Եթե հարցը հասնի պայթեցմանը, իրանք իրանց փողերով գերեզմանն էլ են տեղափոխելու»,- այս խոսքերը քաջարանցիների հետ հանդիպման ժամանակ շատ հանգիստ տոնով ասում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Իսկ երբ նրան ասում են, որ չեղավ, նոր ասում էիք գերեզմանը սրբություն է, ո՞ւր են տեղափոխելու հարազատների ոսկորները` Պռոշյան փողո՞ց` մարզպետը պարզաբանում է` «Էդ մարդուն որ փողը տան, ասեն` տեղափոխի, ի՞նչ կա ըտեղ, հազարավոր գերեզմաններ են տեղափոխում, ի՞նչ կա ըտեղ: Նժդեհի ոսկորները ո՞ւր են տեղափոխել, Նժդեհից մեծ մարդ չի իրա պապը»:

Aravot.am-ը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի ուրիշի գերեզմանները հեշտությամբ տեղափոխող մարզպետի խոսքերը: Ըստ նրա` «Երբ մարդը հայրենիք չի ունենում, երբ մարդու հայրենիքը պաշտոնն ու իշխանությունն է, նրան որեւէ բան այլեւս չունես ասելու: Ես հասկանում եմ, թե ինչու է նա իրեն թույլ տալիս նման բաներ ասել: Տարիներ շարունակ նրա անունը կապվում է ամենազազրելի դեպքերի հետ եւ նա անպատիժ է մնում, նրան իր կուսակցությունն  անգամ նկատողություն չի հայտարարում ու չի ազատում զբաղեցրած պաշտոնից: Երբ տեսնում է, որ Հատուկ քննչական ծառայությունը սարի նման իր մեջքին կանգնած է, տեսնում է, որ իր կուսակցապետը որեւէ քաղաքական պատիժ նրա համար չի սահմանում` նա ուղղակի իրեն կարող է թույլ տալ ոչ միայն նման բաներ ասել, այլեւ նման արարքներ կրկնել: Հասարակությունը պիտի առնվազն գոհ լինի Աստծուն, որ ընդամենը վայելում է նրա մարգարտախառն մտքերը»:

Մեր հարցին` եթե Սուրեն Խաչատրյանն ինքն էլ հարազատի գերեզման ունենար Քաջարանում, նույն  կե՞րպ կվարվեր այդ գերեզմանի հետ, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ մարդկային այդ տեսակն արդեն շատ վաղուց դավաճանել է իր բոլոր նախնիների հիշատակը»:

Բնապահպանների հետ հանդիպման ժամանակ, երբ մարզպետին ասում են, որ Նժդեհն է ազատագրել այս լեռնաշղթան, նա, լինելով հանրապետական` ձեռքը թափահարում է` վրա բերելով, թե Նժդեհը չի արել, սյունեցինե’րն են արել: Այս առնչությամբ Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ հետեւություները թողնում են ՀՀԿ-ին. «Մենք մեր հետեւություններն արդեն վաղուց արել ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031