Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանում ամեն օր «մարտի 1» է

Դեկտեմբեր 23,2011 17:33

Իրանի հետ կապված պատերազմի վտանգը շատ ավելի փոքր է քան նախորդ տարիներին: Այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց Ռիչարդ Կիրակոսյանը` անդրադառնալով Իրանի նախագահի այսօրվա Հայաստան այցին:

Թե ինչու  են լրատվամիջոցներով հիմա ավելի շատ խոսում պատերազմի վտանգի մասին, փորձագետը բացատրեց.«Պատճառն այն է, որ պատերազմի վտանգի լույսի ներքո ուժեղացնեն դիվանագիտական լծակները, բայց կոնֆլիկտը Իրանի ներսում է` Իրանի նախագահի ու իրանցի պաշտոնյաների միջեւ: Իրանում ամեն օր մարտի 1 է»:

Նրա խոսքերով, Հայաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ ու կարող է միջնորդ դառնալ Իրանի ու Արեւմուտքի միջեւ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031