«Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի համար իրական վտանգ է քաղաքական գործընթացներում ներգրավվելը: Բոլորն են տեսնում նրա ու հանրապետական կուսակցության, ինչպես նաեւ հանրապետության նախագահի միջեւ կոնֆլիկտը, որն իրական է, հակառակ այն պնդումների, թե դրանք ձեւական ու արհեստական բնույթ ունեն»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` մեր խնդրանքով անդրադառնալով «Հայ կրթական հիմնադրամի» խորհրդի նախագահ Նվարդ Մանասյանի երեկվա հայտարարությանը, թե ինքը խղճում է Գագիկ Ծառուկյանին ու կարծում է, որ նա ստիպված է հայտնվել քաղաքական գործընթացներում, որ կարողանա փրկել սեփականության իրավունքը:
Փորձագետի համոզմամբ. «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը մեկամյա գործունեության ընթացքում ծառայել է միայն Ծառուկյանի քաղաքական ու բիզնես շահերի համար, բայց դա էլ իր բացասական հետեւանքներն ունի. «Դա ցուցադրում է հայ օլիգարխի խնդիրը,նրանք չեն վճարում իրենց հարկերը ու պետության համար մեծ վտանգ են ներկայացնում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ