Հայաստանում աշխարհահռչակ «System of a down» -ին շատ են սիրում, պատճառը, ոչ միայն ռոք խմբի հայտնի լինելն է, այլ երաժիշտների եւ երգահան, խմբի մեներգիչ Սերժ Թանկյանի հայկական ծագումը:
«System of a down»-ին պարզապես չեն սիրում, նրանց երկրպագում են, փառաբանում, անգամ նրանցով ապրում: «System of a down»-ի հայ ֆանատները ոչնչով չեն զիջում արտասահմանցիներին. ուրախանում են խմբի ամեն հաջողությամբ, տխրում՝ նրանց լուծարմամբ, մեծ շուքով նշում ցանկացած նոր երգի, տեսահոլովակի հայտնվելը, հպարտանում, պարծենում՝ նրանց հետ կապված ամեն ինչով:
Aravot.am-ը զրուցեց խմբի երկրպագուներից մի քանիսի հետ: Պարզվում է գոյություն ունի SOAD ֆան ակումբ: Վահե Շահվերդյանը «System of a down»-ի ֆան ակումբի նախագահն է: Ներկայացնելով ակումբի ստեղծման պատմությունը՝ Վահեն նշեց, որ դրա գաղափարը միայն իրենն է եղել: «Քանի որ կային ֆաներ , բայց չկար նրանց միավորող ինչ որ բան, որոշեցի ստեղծել SOAD ֆան ակումբը,, www.soad.am կայքը: Այն կնպաստի ռոքի եւ հատկապես «System of a down» -ի երգերի զարգացմանն ու էլ ավելի տարածմանը: Իմ նպատակն է` Հայաստանում ճաշակի զգալի աճ գրանցել»,- ասաց Վահեն, հավելելով, որ կայքի ծախսերը միայն ինքն է հոգում, ինչն իր կողմից նվեր է համարում «System of a down»-ի երկրպագուներին:
«Խմբի ցանկացած հաջողություն բոլոր հայերի հաջողությունն էլ է , քանի , որ խմբում բոլորն էլ հայ են ու ցանկացած հայի հաջողություն մերն է»,- շեշտեց Վահեն ու տեղեկացրեց նաեւ, որ www.soad.am կայքում գործում է «չատ» , որտեղ միմյանց հետ շփվում են ֆան ակումբում գրանցվածները:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը նաեւ հայտնեց, որ Ֆան ակումբի մեջ կան հայկական շոու բիզնեսում հայտնի դեմքեր, ովքեր բացի իր մոտ ընկերները լինելուց, իր նման շատ են սիրում այս ռոք խմբի մշակույթը:
Անակնկալ է սպասվում SOAD-ի ամենաակտիվ ֆաներին. Վահեն նրանց նվիրելու է վերնաշապիկներ, որոնց վրա պատկերված են լինելու «System of a down» -ի տղաները, նշված է լինելու www.soad.am կայքը. «Իսկ որպես նոր տարվա նվեր բոլոր-բոլորին կասեմ , որ 2012 թվականին լինելու է այն՝ ինչին մենք այդքան երկար սպասել ենք: Դեռ չեմ մանրամասնում, ինտրիգ թող մնա: Զինվեք համբերությամբ ու սպասեք մեծ անակնկալների»,- հավելեց ֆան ակումբի նախագահը:
«System of a down» -ի ֆաներից են նաեւ Արշակը, Տիգրանը եւ Արսենը, ըստ որոնց՝ այս խմբի չլինելը անհնար էր: «Ապրում եմ նրանց երգերը լսելով, սիրում եմ շատ, երկրպագում եմ, ու չեմ պատկերացնում թե ոնց եմ ապրել մինչ նրանց լսելը»,- Aravot-am-ին հայտնեց Տիգրանը:
Արսենի հետ զրույցում էլ ակնայտ էր, թե նա ինչքան է սիրում «System of a down» -ին. մեկը մյուսի հետեւից թվարկում էր նրանց երգացանկում առկա բոլոր երգերը, նշելով՝ թե, որը երբ է թողարկվել, ինչ հաջողություն է խմբին բերել եւ այլն:
Իսկ թե ինչպես են նշում խմբի հետ կապված հաջողությունները, ինչ միջոցառումներ են կազմակերպում ֆաները, հավելեց Արշակը. «Հավաքվում ենք որեւէ ակումբում, կամ մեզանից մեկի տանը: Մենք միայն երեքս չէ, որ սիրում ենք «System of a down»-ին, մեր ընկերներից շատերն են նրանց պաշտում: Երեկոյան նստում ենք մի սեղանի շուրջ. վիսկի, ծխախոտ, «System of a down» ու մեզ էլ ոչինչ պետք չէ, համենայնդեպս մինչեւ լուսաբաց»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ