Աժ առաջիկա ընտրությունները Հայաստանի կառավարության համար լուրջ փորձություն են. «Առավոտի» հարցին ի պատասխան, թե ինչպիսի ընտրություններ են մեզ սպասվում՝ այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց Տարածաշրջանային վերլուծությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:Նրա խոսքերով, Հայաստանի նախագահն ու վարչապետն անձամբ են խոստացել Հայաստանի պատմության մեջ ամենալավ ընտրություններն անցկացնել.«Իշխանությունները բարձրացնում են իրենց ակնկալիքները, եթե արդար ընտրություններ լինեն, ապա հիմա դժվար կլինի կանխատեսել դրանց արդյունքները»:
Պարոն Կիրակոսյանը քիչ հավանական է համարում, ԲՀԿ-ի` ԱԺ-ում մեծամասնություն կազմելու հանգամանքը:
Նա անհավանական համարեց նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքական դաշտ: Ըստ փորձագետի, նա հարգված է որպես նախկին նախագահ, բայց նախկին նախագահները բացառիկ դեպքերում են հաջողությամբ վերադառնում քաղաքականություն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ