Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում գյուղապետեր կան՝ ունակություններն են պակաս

Դեկտեմբեր 23,2011 16:43

Այս տարվա հոկտեմբերին լրացավ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15 ամյակը եւ անցկացվեց «Գյուղական համայնքների առաջին համաժողովը»: Կազմակերպիչներն էին ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը եւ Հայաստանի համայնքների ասոցիացիան:

Մեր զրույցում ՀՀ տարածքային կառավարման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց, որ գյուղական համայնքներին բնորոշ հիմնախնդիրների քննարկման հարթակ ունենալու մասին միշտ էլ մտածել են, առաջին ֆորումի արդյունքներից գոհ են, ամենայն հավանականությամբ հավաքն ամեն տարի կարվի:

Վաչե Տերտերյանն ասաց, որ այսօրվա գյուղապետն առաջվա անդեմ, խեղճ, պասիվ տեսակը չէ: Նա դիրքորոշում ունի, զգում է, որ տեղական իշխանություն կրող է եւ պետության, դոնորների, հասարակության արժանի գործընկեր: Նրան պակասում է դոնորի հետ ուղղակի աշխատելու ունակությունը:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

 Առավել մանրամասն՝ վաղվա տպագիր «Առավոտում»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031