Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգեւատրվեցին՝ աշխատավայրում մաքուր եւ անաղմուկ պայմաններ ունենալու համար

Դեկտեմբեր 23,2011 16:30

Այսօր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պարգեւատրեց բիզնես ոլորտի 10 ներկայացուցչի: Այդ ընկերություններն,

ըստ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանի, «ամենա-ամենա լավն են» աշխատել:Պատվոգիր ստացած ընկերությունների թվում էին «Գրանդ Քենդին», «Արմենիան Մոլիբդեն Փորդաքշըն»-ը, «Յունիսոնը» եւ այլ  ընկերություններ, որոնք տեղեկատվական տեխնոլոգիաների, քիմիական արդյունաբերության, ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտներից էին:

Պատվոգրերը հանձնող Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ նման պատվոգիր ստանալու առումով այս ընկերությունները առաջին ծիծեռնակներն են:

Aravot.am-ի հարցին, թե ինչ չափորոշիչներով են ընտրվել լավագույն ընկերությունները, Գագիկ Մակարյանը պատասխանեց. «Մենք ընտրել ենք այն ընկերությունները, որտեղ դժբախտ դեպքերը քիչ են եղել: Բացի այդ, մեր փորձագետներն այցելել են եւ տեղում ծանոթացել այդ ընկերությունների աշխատանքային պայմաններին. ունեն պոլիկլինիկաներ, գործարանի մաքրությունը, աղմուկի չափը, հոտը եւ այլն: Հաշվի ենք առել նաեւ աշխատանքային պայմանագրերի եւ աշխատանքային օրենսգրքի պահանջների համապատասխանությունը»:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031