Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբան Սամվել Խուդոյան. Գուշակությամբ զբաղվողների 99 տոկոսը խաբեբաներ են

Դեկտեմբեր 23,2011 16:25

Այսօր «Արմատ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսն ամանորյա գուշակությունների, եկող տարում սպասվող իրադարձությունների կանխատեսման, գուշակների կողմից մարդկանց վրա հոգեբանական հնարքների կիրառման, գուշակության տարբեր ձեւերի ու մարդկանց վրա դրանց ազդեցության մասին էր:

Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը փաստեց, որ Ամանորին ընդառաջ գուշակների մոտ այցելությունները ավելանում են. «Բուն գուշակություն երեւույթ չկա, դրանով զբաղվողների 99 տոկոսը խաբեբաներ են: Նրանք կեղծ տեղեկություն են հայտնում եւ միամիտ մարդկանց համոզում են: Նույնիսկ Վանգայի մոտ կարելի է նկատել ընդհանուր եւ անորոշ տեղեկատվություն: Նոստրադամուսն էլ չի գուշակել, այլ հուշել է: Այս ամենը ներշնչանքի ազդեցություն է՝ դու ինքդ քեզ համոզում ես տվյալ իրողության ճիշտ կամ հավաստի լինելուն: Երբ մարդ սկսում է գիտական մտածելակերպով առաջնորդվել, ապա հասկանում է, որ չար աչք, թուղթ ու գիր, անեծք հասկացողություններ չկան: Փոքր ինչ հետազոտություն անելուց հետո պարզեցինք, որ դրանք ներշնչանքի եւ ինքնահամոզման արդյունք են, իսկ դրանց դեմ պայքարի միակ ձեւը, կոպիտ ասած, գուշակների վրա թքած ունենալն է: Հավատացեք միայն լավին: Ճակատագիրը պլանավորելուց միշտ լավով եւ ազատ կամքով դիմեք ինքներդ ձեզ»:

Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը մեջբերեց. «Շատ տարածված երեւույթ է գուշակների մոտ գնալը, սակայն բացի Աստծուց ոչ ոք չի կարող փոխել կամ գուշակել ձեր ապագան: Այն մարդիկ, ովքեր դա կանեն՝ բռնված են չարի կողմից: Ըստ Աստվածաշնչի, յուրաքանչյուր գուշակություն տհաճ է Աստծուն : Երբ մարդիկ հայտնաբերեն իրենց տանը թուղթ ու գիր, ապա անհրաժեշտ է կանչել քահանա ու տան մեջ կատարել տնօրհնեք, եւ ոչ մի դեպքում չկանչել թուղթ ու գիր քանդողի, որովհետեւ նրանք նույնպես խաբեբաներ են եւ միայն գումար կորզելու միտում ունեն: Սոցիալապես անապահով մարդիկ, կանայք եւ ինչու չէ, նաեւ ապահովվածներն են դիմում գուշակության: Բոլորս պետք է գիտակցենք, որ մեր ուրախ եւ առողջ օրը մենք ենք կերտում: Մարդը ինքն է կերտում իր օրվա տրամադրությունը, եթե օրը սկսեք ուրախ, ապա այն հաջող կանցնի»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031