Լրահոս
Օրվա լրահոսը

Սարկոզի. «Թուրքիան պետք է հարգի մեր տեսակետը»

Դեկտեմբեր 23,2011 16:24

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ուրբաթ օրը միմյանց տեսակետները փոխադարձաբար հարգելու կոչ է արել Թուրքիային։ 

«Ես հարգում եմ մեր թուրք բարեկամների տեսակետները` այն մեծ երկիր է, մեծ քաղաքակրթություն է, եւ նրանք էլ պետք է հարգեն մեր տեսակետները», – «Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Սարկոզին Պրահայում, որտեղ մասնակցում է Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի հուղարկավորությանը։

«Ֆրանսիան դասեր չի տալիս որեւէ մեկին, սակայն չի էլ ցանկանում, որ այդպիսիք տան իրեն», – ընդգծել է ֆրանսիական պետության ղեկավարը։

Արձագանքելով Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունմանը` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մեղադրել էր Ֆրանսիային իր նախկին գաղութ Ալժիրում «ցեղասպանություն» իրականացնելու մեջ։

«Ֆրանսիան 1945 թվականից սկսած կոտորել է Ալժիրի բնակչության շուրջ 15 տոկոսին։ Դա ցեղասպանություն է», – հինգշաբթի օրը կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր Էրդողանը` նաեւ մեղադրելով Սարկոզիին նախընտրական նպատակներով մահմեդականների եւ թուրքերի նկատմամբ ատելություն բորբոքելու մեջ։

«Բոլոր հանգամանքներում, մենք պետք է հանգիստ մնանք։ Ֆրանսիան թույլտվություն չի խնդրում, Ֆրանսիան ունի իր համոզմունքները, մարդու իրավունքները եւ հարգանքը հիշատակի առջեւ», – շեշտել է Ֆրանսիայի նախագահը։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031