Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արվեստագետը հարցեր է ուղղում Ծառուկյանին

Դեկտեմբեր 23,2011 16:09

Ինչպես տեղեկացրել ենք, լուծարվել է դեռեւս հունիսին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից ստեղծված Մշակույթի աջակցման խորհուրդը: Այս առիթով, վերջին օրերին «Առավոտի» խմբագրությունը եւ Aravot.am կայքը ահազանգեր են ստանում, թե ինչպես շուրջ 5 ամիսների ընթացքում խորհուրդը, որում ընդգրկված են անվանի արվեստագետներ, այդպես էլ չկարողացավ գոնե մեկ նախագծի հավանություն տալ, այն դեպքում, երբ մեր երկրում մի շարք իսկապես բարձրարվեստ մշակութային նախագծեր կարիք ունեն աջակցության:

Ճանաչված եւ հարգված արվեստագետներից մեկն էլ, որի անունը իր խնդրանքով չենք նշում, ասաց. «Եթե Գագիկ Ծառուկյանը խորհուրդը ցրում է եւ նույնիսկ շնորհակալություն հայտնում անդամներին՝ ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար, ապա ես նրան հարց եմ ուզում ուղղել. այդ որտե՞ղ երեւաց խորհրդի բարձր պրոֆեսիոնալիզմը, որը չկարողացավ անգամ մեկ նախագծի հավանություն տալ եւ, երկրորդ՝ քանի որ պարոն Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնում անհրաժեշտության դեպքում ավելացնել մշակույթի աջակցման համար նախատեսված 100 մլն դրամը, ապա շատ կուզեի, որ ԲՀԿ նախագահի՝ համագործակցության նոր եւ հետաքրքիր եզրեր գտնելու մասին հայտարարությունը կյանքի կոչելու համար նա իր շուրջը հավաքեր ոչ միայն պրոֆեսիոնալ, այլեւ՝ սրտացավ արվեստագետների»:

Մեր տեղեկություններով, այսօր «Կենտրոն» հեռուստաընկերությամբ ժամը 19.30-ին կխոսվի Մշակույթի աջակցման խորհրդի մասին:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031