Հաշվի առնելով, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը Քաջարանում բնապահպաններին «ճպուռ» էր ասել ու սպառնացել, այսօր Aravot.am-ը «Էկոլուր» տեղեկատվական կենտրոնի նախագահ Ինգա Զարաֆյանից հետաքրքրվեց՝ չե՞ք վախենում մարզպետի սպառնալիքներից եւ գիտե՞ք ում դեմ եք դուրս գալիս: Ըստ նրա՝ «Այստեղ Սուրեն Խաչատրյանը կատարում է ուրիշի կամքը, վախենալու բան չկա, մենք չենք վախենում իրենից, ինքը բնապահպանների հետ այդպես խոսում է՝ իր խասիաթից ելնելով: Մենք իր խասիաթին ծանոթ ենք: Իսկ բնապահպաններն ընդհանրապես վախկոտ մարդիկ չեն: Մենք գնալու ենք մինչեւ վերջ՝ անկախ նրա սպառնալիքներից ու խոսքերից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ