Լրահոս
Օրվա լրահոսը

Հավելի հուղարկավորությանը մասնակցում է ՀՀ ԱԺ փոխնախագահը

Դեկտեմբեր 23,2011 15:29

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն այսօր` դեկտեմբերի 23-ին, որպես Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչ, Պրահայում մասնակցել է Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի հուղարկավորության արարողությանը:

Նշենք, որ հուղարկավորությանը մասնակցում են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերունը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն՝ ամուսնու, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ, Գերմանիայի նախագահ Քրիսթիան Վուլֆը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ռասմուսենը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն եւ այլ բարձրաստիճաններ:

Պրն Շարմազանովն «Առավոտին» Պրահայից հայտնեց, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ներկայացուցիչներ չեն ուղարկել՝ մասնակցելու այս արարողությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել