Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանում՝ հետընտրական ընտրապայքար վասն 2 օրվա

Դեկտեմբեր 23,2011 15:22

 

Իջեւանի քաղաքապետի նոյեմբերի 13-ին ընտրություններում հաղթեց ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանը: Դեկտեմբերի 22-ից նորընտիր քաղաքապետը փորձում է անցնել իր պարտականությունների կատարմանը, սակայն խոչընդոտների է հանդիպում:

Նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը համարում է, որ ինքը մինչեւ դեկտեմբերի 24-ը պետք է պաշտոնավարի, քանզի 2007 թվականի դեկտեմբերի 16-ին կայացած Իջեւանի քաղաքապետի արտահերթ ընտրություններից հետո այդ օրն է իր աշխատանքի ընդունման հրամանը եղել:

Վարդան Ղալումյանն էլ հղում է անում ՏԻՄ օրենքի 7-րդ հոդվածին, ըստ որի՝ արտահերթ ընտրությունների միջոցով ընտրված համայնքի ղեկավարն իր պաշտոնը ստանձնում է ընտրությունների արդյունքների հրապարակման հաջորդ օրը:

Վարդան Ղալումյանը դեկտեմբերի 22-ին գրավոր դիմել է Տավուշի մարզպետին, որպեսզի մարզպետարանի ներկայացուցիչը իր հետ գա Իջեւանի քաղաքապետարան եւ նրա ներկայությամբ կատարվի պաշտոնի հանձնում-ընդունում: Դեկտեմբերի 23-ին Իջեւանում չէին ոչ Վարուժան Ներսիսյանը, ոչ էլ մարզպետ Արմեն Ղուլարյանը: Մեր տվյալներով, նրանք մասնակցում էին ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի հորեղբոր հուղարկավորությանը:

Իջեւանում հիմա իշխանությունը «օդից կախված է»: Մեր տեղեկությամբ, համայնքի բյուջեն գրեթե դատարկ է՝ բյուջեում ընդամենը 300 հազար դրամ է մնացել, նաեւ շատ պարտքեր ու այս պատճառով վտանգված է Տավուշի մարզկենտրոնում Ամանորի հանդեսի կազմակերպումը: Իսկ Տավուշի մարզպետարանը փաստացի չի խառնվում այս ամենին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031