Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գրիգոր Ամալյանի հանձնաժողովը չի աշխատում

Դեկտեմբեր 23,2011 16:56

 

 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն այսօր ներկայացրեց Հ1-ի հաղորդումներում հուլիս եւ հոկտեմբեր ամիսների գովազդային ծավալների եւ տեղաբախշման ՀՀ օրենսդրությանը համապատասխանության մոնիտորինգի արյդյունքները: Նախորդ ամիս ներկայացրել էինք մայիս-հունիս ամսվա հաշվետվությունը:

Հիշեցնենք, որ այս ուսումնասիրությունն անցկացվում է հունվարի 1-ից: Ինչպես նախորդ հաշվետվության ժամանակ, այս անգամ էլ նշվել էր, որ այդ հեռուստաալիքն իր հաղորդումները Գյումրիում եթեր է հեռարձակում ոչ թե շուրջօրյա, ինչպես Երեւանում եւ Արարատյան դաշտավայրում, այլ օրական 17-21 ժամ՝ ընդմիջելով հաղորդումները գիշերային ժամերին:

2011 թվի հոկտեմբեր ամսվա դիտարկված 24 օրերի 441.4 ժամերից 20 ժամերի ընթացքում Հանրայինի հաղորդումների ժամանակ գովազդի ծավալը գերազանցել է օրենքով սահմանված 14 րոպեն: 24 դիտարկված օրերի ընթացքում ամենաշատ խախտման ժամային միջակայք է դիտվել 23-24-ի միջակայքը:

ԽԱՊԿ փորձագետ Մեսրոպ Հարությունյանն ասաց, որ իրենք մոնիտորինգի արդյունքները ներկայացնում են Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ, Հ1, Ազգային ժողով, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով ու հանդես գալիս առաջարկություններով: Բայց, ինչպես նախորդ ուսումնասիրությունների ներկայացման ժամանակ, այս անգամ էլ պատկան մարմիններից որեւէ մեկը, չնայած հրավերներին, չէր ներկայացել: «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, ծրագրի ղեկավար Լևոն Բարսեղյանը բացատրեց, թե ինչու իրենց ուսումնասիրության արդյունքները երբեւիցե որեւէ հեռուստաընկերություն չի լուսաբանում. «Գան, ներկայացնեն, որ Ամալյան Գրիգորի հանձնաժողովը չի՞ աշխատում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031