Լրահոս
Օրվա լրահոսը

Քաջարանցիները կշնորհավորեն կառավարության «վերջին» Նոր տարին

Դեկտեմբեր 23,2011 15:12

Առաջիկա կառավարության նիստի օրը «Ժառանգության» ներկայացուցիչները բնապահպանների եւ քաջարանցիների ստվար բանակով շրջափակելու են կառավարության շենքը եւ պահանջելու կառավարության 627-Ն որոշումը ճանաչել անվավեր: Այսօր դա որոշվեց «Քաղաքացիական ազգային նախաձեռնության» կազմակերպած քննարկման ժամանակ. մասնակիցների խոսքերով՝ «դրանով կշնորհավորեն նաեւ կառավարության վերջին Նոր տարին»:

Քննարկման մասնակիցներն այսօրվանից ստորագրահավաք են սկսել՝ ընդդեմ Քաջարանը «հանրային գերակա շահ» ճանաչելու որոշման: «Ժառանգության» ղեկավար Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ՝ «Մեր կառավարությունն ասում է հանրային շահ ու տարածքը տալիս է սրճարանի: Երբ ասում ենք՝ սրճարանը ի՞նչ կապ ունի հանրության հետ, ասում են՝ ո՞նց, բա հանրությունը չի՞ նստելու էդ սրճարանում»:

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատմում էր, որ երբ ինքն այցելել է Քաջարան՝ իմացել է, որ տեղի հողերի մեծ մասը համայնքին է պատկանում, բնակիչները սեփական հողատարածքներ քիչ ունեն, ուստի դրա դիմաց ինչպիսի ճոխ փոխհատուցում էլ որ ստանան՝  ողջ համայնքը  կորցնելու են:

Սյունիքի մարզպետի՝ Քաջարանի գյուղացիների հանդիպման տեսանյութում Սուրեն Խաչատրյանն իր ենթակա Խաչիկին հորդորում է, որ արխիվից հանի ու բնապահպաններին ցույց տա այն փաստաթուղթը, ըստ որի՝ 30 տարի առաջ քաջարանցիներն արդեն ստացել են փոխհատուցում: Քննարկման մասնակիցները խնդրեցին իրավաբաններին պարզաբանել՝ 30 տարի առաջ կնքված փաստաթուղթը կարո՞ղ է հիմք դառնալ, որ ներկայիս բնակիչներին վտարեն: Զարուհի Փոստանջյանի համոզմամբ՝ «Նման փաստաթուղթ չկա, եթե լիներ՝ մարզպետը կյանքում չեր գնա գյուղացիների հետ հանդիպման ու նրանց համոզելու: Բայց մյուս կողմից էլ՝ կառավարությունը ինչ փաստաթուղթ ուզես՝ կարող է սարքել ու ցույց տալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031