«Տաղարան» համույթը նշեց 30 տարեկանը: Ի սկզբանե նպատակ է եղել կենդանի ներկայացնելու կենդանի հայ հոգեւոր, աշխարհիկ եւ եվրոպական երաժշտությունը: Այդ հիմնական ուղղությունները մինչ այսօր պահպանվել են` մի փոքր լայնացնելով իրենց երգացանկը: Համույթը համերգներով ներկայացել է Հայաստանի, նախկին ԽՍՀՄ–ի կազմում եղած պետությունների, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Բեյրութի եւ այլ երկրների մեծ ու փոքր բեմերում: «Տաղարանից», իրենից եւ հայ եկեղեցու հետ նրա համագործակցությունից:
Ո՞ր կոմպոզիտորների ստեղծագործություններն են ընդգրկված «Տաղարան» համույթի երգացանկում:
Սկսած 4-րդ դարից մինչեւ մեր օրերի երգեր` Մաշտոցի, Սահակ Պարթեւի, Նարեկացու, ինչպես նաեւ ՝Մարի եւ Ներսես Պոզապալյանների, Դավիթ Սաքոյանի, Բախի, Հենդելի, Վիվալդիի, Տիբո 4-րդ թագավորի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Ձեզ հաճախ նմանեցնում են հունգարացի կոմպոզիտոր, դիրիժոր Ֆերենց Լիստի հետ: Իսկ Դուք որեւէ նմանություն տեսնում եք նրա եւ Ձեր միջեւ:
Պատկերացրեք` այո: Նա եղել է իմ երիտասարդության տարիների կուռքը: Անկախ ինձանի՝ց որոշակի նմանություններ տարիների ընթացքում եղել են: Չհանդգնեմ իրեն նմանվել, բայց ես նրան համարում եմ իմ ուսուցիչներից մեկը` որպես հոգեւոր ու քաղաքակիրթ մարդ եւ լավ դաշնակահար:
Ձեր տարերքներից է նաեւ նկարչությունը: Արդյո՞ք օգնում է այն ստեղծագործելու ընթացքում:
Նկարելիս ես մեղեդին, ռիթմն եմ պատկերացնում, իսկ նվագելուց էլ գիծը, գույնը. երկուսը միմյանց հետ փոխկապակցված են: Օրինակ` երբ ես տասնյոթ տարեկան էի, տպավորվելով Դեբյուսիի «Այգիները անձրեւի տակ» երաժշտությունից, ես նկարեցի համանուն մի նկար:
Հայտնի է, որ Դուք ցանկանում էիք պատրաստել Հայաստանի Հորովելների քարտեզ եւ ներկայացնել հասարակությանը դեռեւս անծանոթ հորովելներ: Հաջողվե՞ց այն:
Ծրագիրը ընթացքի մեջ է: Երկու տարվա ամենօրյա փնտրտուքների շնորհիվ
պատրաստ վիճակում է արդեն 13 հորովել. Լոռվա, Արարատյան, Ղարաբաղի, Շամշադինի, Մոկաց, Ապարանի, Լոռի-Ուտիքի, Վան-Վասպուրականի եւ այլն: Հայերս ծանոթ ենք մեծամասամբ 1-2 հորովելների, բայց մենք ունենք հարյուրավոր հորովելներ:
Համագործակցու՞մ եք եկեղեցու հետ մեր հայկական շարականները ճիշտ ներկայացնելու եւ պահպանելու գործում:
Այդ առումով անմիջական համագործակցություն չկա: Այսօր մեր եկեղեցին զբաղված է տնտեսաշինարարական գործառույթով եւ ոչ թե` հոգեւոր: Եկեղեցում չկան կոնկրետ մասնագետներ այդ ուղղությամբ: Եկեղեցին բազում վերքեր ունի: Որպես ժողովրդի հոգեւոր առաջնորդ անգամ՝ բավարար պայքար չեն կարողանում մղել Հայաստանում գործող աղանդների դեմ:
Տաթեւ Սահակյան