Արդեն հաղորդել ենք, որ այսօր՝ դեկտեմբերի 23-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01.40-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժին Մասիսի կենտրոնական հիվանդանոցից հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը Մասիսի 3-րդ թաղամասի 15 շենքի բնակիչ, 25-ամյա Էրիկ Քալաշյանն է:
Ըստ դատական բժշկի՝ Քալաշյանը վնասվածքը ստացել է կրծքավանդակի ձախ կողմում կտրած-ծակած վնասվածքի հետևանքով:
Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ մահացածը հարեւանների շրջանում ավելի շատ հայտնի էր այն փաստով, որ հաճախակի ինքնավնասումներ էր կատարում՝ դանակով հարվածում ինքն իրեն: Ի դեպ, ըստ հարեւանների պատմածի, տանը տեղի է ունեցել նաև վիճաբանություն՝ նրա և հարազատների միջև:
Իրականում սպանությո՞ւն է տեղի ունեցել, թե՞ ինքնավնասում՝ պետք է պարզի քննչական մարմինը:
Կարդացեք նաև
Գագիկ ՇԱՄՇՅԱՆ