Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնի անունը՝ սեղանին մնացած մանդարինից

Դեկտեմբեր 23,2011 14:00


 

Երկրի  վիճակը  վատ էր, սեղանը զարդարելու համար բոլորը բերել էին այն, ինչ ունեին: Պարզվեց՝ սեղանին ամենաշատը մանդարին կար, դեռ հավաքույթից հետո էլ  այն ավելացել էր: Հավաքույթը դարձավ ամենամյա տոն, անունն էլ դրվեց «Մանդարին»:

Ամեն տարի դեկտեմբերին ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը նշում է «Մանդարինի» տոն: Նախապատմության մասին խոսեցինք ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Հրաչյա Հովհաննիսյանի հետ: Ասում է՝ տոնը յուրահատուկ ավանդույթ է դարձել , հիշում է. 1999թ.-ին  ֆակուլտետն  ուներ մի քանի տարվա պատմություն, բայց  կուտակած բավական հետաքրքիր ինֆորմացիա:  2-րդ կուրսի հոգեբաններն էլ  որոշեցին իրենց փորձն ու գիտելիքները փոխանցել  1-ին կուրսեցիներին: «Ունեինք շատ ստեղծագործ ուսանողություն: Մենք էլ, լինելով մագիստրատուրայի ներկայացուցինչներ, օգնեցինք, որպեսզի միջոցառումը կազմակերպվի: Այդ ժամանակ Հայաստանի համար ծանր շրջան էր, մարդիկ չէին կարող իրենց շռայլություններ թույլ տալ, սեղանը զարդարելու համար ամենքը բերել էին իրենց հետ այն, ինչ կարողացել էին: Վերջում ամեն ինչ վերջացավ, մնացին մանդարինները: Այդ ժամանակ իմ համակուրսեցիրներից մեկը վերցրեց միրգը,  նայեց մեզ, և մեր մտքով էլ անցավ տոնը կոչել «Մանդարին»,- պատմում է Հրաչյա Հովհաննիսյանը: Ասում է՝  չէին էլ սպասում, որ տոնը շարունակական կլինի, որ հաջորդ եւ մյուս տարիներին էլ  կնշվի: «Տոնի ժամանակ լինում է նաեւ մի թեյնիկ, որում պահվում են բոլորին ուղղված բարեմաղթանքները: Ամեն տարի այդ թեյնիկը թարմացված բարեմաղթանքներով երկրորդ կուրսի ուսանողները էստաֆետի նման  փոխանցում են առաջին կուրսեցիներին: Սրա շնորհիվ՝ ստեղծվում է կապ` ավագ և կրտսեր ուսանողների միջև, քանի որ նրանք միջոցառումը պատրաստում են միասին և այդ ուրախ տրամադրությունը փոխանցում բոլոր ներկաներին»:

Երկրորդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Կարապետյանն էլ  ասում է. «Ես ուրախ եմ, որ մենք,  տոնի ավանդույթները պահպանելով, կարողացանք  առաջին կուրսեցիներին ներկայացնել մեր ֆակուլտետը, համալսարանական թոհուբոհը, դասախոսներին և  դա արեցինք հումորային համարներով, օրինակ՝ «Ո՞վ է ուզում դառնալ հոգեբանն» էր, կամ դասախոսների մասնակցությամբ հոլովակները, որտեղ մենք նրանց հարցեր էինք տվել, ձայնագրել պատասխանները,  իսկ նյութը մոնտաժելու ժամանակ փոխել հարցը` հարմարեցնելով այդ պատասխաններն այնպես, որ դրանք արդյունքում լինեին զվարճալի: Հուսով եմ, մեզ հաջողվեց բոլոր ներկաներին փոխանցել բարձր տրամադրություն»:

Նույն ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Վահագն Գասպարյանն էլ ավելացնում է.

«Այս տարվա «Մանդարինը» բավական հաջող էր: Հումորներն ու համադրությունները շատ դիպուկ էին արված, սուր ու տեղին, կասեի նաև՝ ինտելեկտուալ»:

 

 

Լիլիթ Շարբաթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031