Այսօր Երեանի քաղաքապետարանում տեղի ունեցավ ավագանու նիստ: Օրակարգում ընդգրկված էր 27 հարց՝ 2012 թվականի բյուջեն, աղբահանության վարձը հաշվարկելու մեխանիզմները, Սիսակյան 22 հասցեում կառուցվող շենքի բնակարանը բնակիչներին անհատույց օտարելու, մի շարք հայտնի մարդկանց հիշատակին հուշատախտակ տեղադրելու եւ գույքահարկին առնչվող այլ հարցեր:
Անդրադառնալով Երեւանի բյուջեին՝ նշենք, որ քաղաքային իշխանությունները եկող
տարվա համար քաղաքի բյուջեն եկամուտների մասով հաստատել են 63 միլիարդ 716 միլիոն 652.5 հազար դրամ: Սակայն, ըստ բյուջեի մասին ֆինանսական փաստաթղթի, ծախսերն ավելի շատ են լինելու՝ 63 միլիարդ 766 միլիոն 652.5 հազար դրամ: Քաղաքային բյուջեի դեֆիցիտը (պակասորդը) կկազմի 50 միլիոն դրամ: Երեւան քաղաքի պատասխանատուներն ակնկալում են, որ միայն հարկեր ու տուրքերից կհավաքագրեն 12 միլիարդ 418 միլիոն դրամ:
Ավագանին չհաստատեց օրակարգում ներառված 2 հարց: Ավագանու ԲՀԿ եւ ՀՀԿ ներկայացուցիչներն առաջարկել են վերանայել Երեւան քաղաքի Սիսակյան փողոցի թիվ 22 հասցեում կառուցվող շենքի բնակարանն անհատույց օտարելու եւ Երեանի ավագանու 2011 թվականի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցն ու «Սրտաբանություն» գիտահետազոտական ինստիտուտը ՍՍՀՄ վաստակավոր գործիչ Լեւոն Հովհաննիսյանի անվամբ անվանակոչելու մասին նախագիծը:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ