Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վիշապին հաճոյանալու համար

Դեկտեմբեր 23,2011 13:47

2012 թվականի «պահանջները»

2012 թվականին՝ վիշապի տարում որոշ դիզայներներ խորհուրդ են տալիս հագուստներ կրելիս կենտրոնանալ սպիտակ, դեղին, կանաչ, կարմի գույների վրա, որոշներն էլ ասում են, որ հարկավոր է լինել ոսկեգույնի, արծաթագույնի, սեւի եւ կապույտի երանգների մեջ:

Վիշապի տարում ծնվածներին խորհուրդ է տրվում Նոր տարին դիմավորել դեղին, ոսկեգույն հագուստով, ձիու եւ օձի տարում ծնվածներին՝ կարմիրով, թավշե եւ ատլասե զգեստներով, խոյի, ցուլի, շան տարում ծնվածներին՝ նույնպես դեղին հագուստով ու ոսկե զարդերով: Աքաղաղի եւ կապիկի տարում ծնվածները Ամանորը պետք է դիմավորեն սպիտակ հագուստով, առնետի ու վարազի տարում ծնվածները՝ սեւ, փետուրներով, փոռիկներով զգեստով, իսկ վագրի եւ նապաստակի տարում ծնվածները՝ կանաչ զգեստով ու ոսկյա զարդերով. այս մասին bravo.am-ին ասել է դիզայներ Լիլիթ Մարգարյանը: Զարդեր կրելիս ցանկալի է դրանք լինեն մարգարիտի, լուսնաքարի ու «վագրի աչք» կոչվող քարերով: 2012-ին շատ ակտուալ է նաեւ հին աքսեսուարներ օգտագործելը: Կանանց խորհուրդ է տրվում դիմահարդարվել ոսկեգույն երանգների դիմաներկերով, շրթներկով: Սանրվածքների առումով էլ՝ հարկավոր է այնպես անել, որ եթերային տեսք ունենալ, զերծ մնալ խիստ դասական սանրվածքներից: Քանի որ եկող տարին ջրային վիշապի տարի է, իսկ տարվա տարերքը ջուրը՝ ցանկալի ու գեղեցիկ կլինի ամանորյա սեղանին դնել ջրով լի թափանցիկ կոլբաներ, որոնց մեջ փոքրիկ գունավոր վառվող մոմեր լողան: Ինչ վերաբերում է սպասքին, ապա դա պետք է լինի շողացող ու ոսկեգույն: Ուտեստների առումով՝ հարկավոր է սեղանին լինեն ծովամթերքներ, ձիթապտղի տեսականի ու շատ բանջարեղենային ուտեստներ:

Տոնածառեր զարդարելիս անհրաժեշտ է խաղալիքներն ընտրել կամ կապույտի եւ արծաթագույնի երանգներով, կամ էլ՝ կարմիրի, կրակագույնի ու ոսկեգույնի:

Իսկ ինչ նվիրել սիրելիներին. վիշապի տարում կանանց հարկավոր է նվիրել անսահման զարդեղեն, հատկապես՝ շղթաներ: Ի դեպ՝ ըստ դիզայներների, շատ ակտուալ է, որ դրանք լինեն խոշոր, աչքի ընկնող: Իսկ տղամարդկանց նվիրեք ժամացույցներ: Ոչ միայն կանանց, այլեւ տղամարդկանց կարելի է նվիրել նաեւ երկար ձեռնոցներ ու շարֆեր:

Ե. Հ.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031