Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդանիկը Գյումրիում բազմամիլիոնանոց հյուրանոց է կառուցում, բայց գյումրեցիներից շատերը դեռ անտուն են

Դեկտեմբեր 23,2011 13:48

 «Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հենց Գյումրիում կառուցում է բազմամիլիոնանոց հյուրանոց, մինչդեռ երկրաշարժից տուժած գյումրեցիներին դեռ չեն հատուցել բնակարաններով»,- այսօր «Հենարան» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, Հայաստանում տնտեսական մրցակցություն չկա, արտաքին ներդրումները սահմանափակ են: Հիշեցնելով Նարեկացի մշակույթի կենտրոնի հիմնադիր Նարեկ Հարթունյանի հետ կատարվածը՝ պարոն Կիրակոսյանը մտավախություն հայտնեց, որ արտասահմանցի ու սփյուռքահայ գործարարներն էլ չեն ցանկանա Հայաստանում ներդրումներ անել. «Սա բացասական ուղերձ է: Տրանսֆերտները ՀՆԱ-ի 13 տոկոս են կազմում»:

Պարոն Կիրակոսյանի գնահատմամբ, բավականին թույլ է 2012 թվականի պետական բյուջեն. «Բյուջեն խոստանում է ապահովել 1,1 միլիարդ դրամ հարկերից, եւ հարկահավաքի այս նոր ձեւը լուրջ մարտահրավեր է օլիգարխների համար: Ո՞վ կհաղթի՝ կառավարությո՞ւնը, թե՞ օլիգարխները. նրանք այնքան են ներգրավվել համակարգում, որ լուրջ վտանգ են պետության համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031